Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահաբեկիչների հետ չենք բանակցում. քանի՞ անգամ կարելի է ասել. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի տալու՝ Ալիևի պահանջով նոր սահմանադրությունն ընդունվի, դեմ ենք | Նոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան | Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու | Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օլիգարխներն ու մարդասպանները գործող սահմանադրության պաշտպանության տակ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե դեմ քվեարկեն նոր սահմանադրությանը, կհեռանամ, եթե կողմ` չեմ մասնակցի հաջորդ ընտրություններին | Որոշեցին հրապարակել Սրբուհի Գալյանի նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ. չգիտես ինչու դա կոչվում է «քո Սահմանադրությունը». Զուրաբյան | Եթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե Վարդանյան | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է սահմանադրության նախագիծը | Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով. Փաշինյան | Գեղամ Նազարյանը ներողություն կխնդրի. դատարանը պարտավորեցրել է | Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Մեր միրգ-բանջարեղենի հանդեպ մեծ հետաքրքրություն կա թե ԵՄ-ում, թե Թուրքիայում, թե Ասիայում. Արարատ Միրզոյան

Մեր միրգ-բանջարեղենի հանդեպ մեծ հետաքրքրություն կա թե ԵՄ-ում, թե Թուրքիայում, թե Ասիայում: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայկական գյուղատնտեսական ապրանքների հանդեպ՝ մասնավորապես մրգերի, բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների նոր շուկաների փնտրտուքը իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ տեղերում, օրինակ՝ Եվրոպական Միության շուկայում, Կենտրոնական Ասիայում, Իրաքում, ինչպես նաև անմիջական հարևան երկրներից Թուրքիայում:

Փորձնական և գուցե նաև հետագայի պոտենցիալով արտահանում արվում է, չեմ կարող թաքցնել և իմաստ էլ չունի, այո, լոգիստիկ խնդիրներ առաջանում են, բայց այդ ամբողջը նայում ենք, կառավարում ենք, փորձում ենք օգնել բիզնեսներին, ես էլ եմ կարծում, որ այս մարտահրավերով հանդերձ մեր համար շատ մեծ հնարավորություններ ստեղծվեցին: Մեծ հաշվով տեղի է ունենում այն, ինչ մենք երկար ժամանակ խոսում և պլանավորում էինք, դա հայկական արտադրանքի բազմազանեցում է»,- նշել է Միրզոյանը:

Միրզոյանն ընդգծեց՝ վստահ է, որ վերջին մարտահրավերները Հայաստանում լուրջ ճգնաժամի չեն վերածվել, և թվերը դրա մասին են վկայում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30