Skip to main content

Պիղծ բառը վիրավորանք չէ, uրիկայաբար բառը վիրավորանք է, Փաշինյանը ոչ ոքի չի վիրավորել․ Ռուբինյան | Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | 9 տարի մարդուն պահում են կալանքի տակ՝ 5 դրվագով, որից 4-ի վաղեմությունն արդեն անցել է. Աննա Ծառուկյան | Եթե ասում ենք, որ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է ոչ միայն բուն զորամասում կամ մшրտական դիրքում, այլ նաև հանգստի ժամերին. Աբրահամյան | Պարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) | Պակիստանում ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է 15 նորածին | Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները | Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է | Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան | Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից. փաստաբանական խումբ | Պայմանագրային զինծառայողի են գտել տանը՝ կախված վիճակում | Կապիտnւլյանտը այսօր ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզnւրպացրել է և առաջնորդվում է բռնшտիրական համակարգին հարիր մեթոդներով․ Տիգրան Աբրահամյան | Գյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր | Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է բռնել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը. Զելենսկի | ՔՊ-ն ընդունեց Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը

Լրահոս

«Արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր» վերադարձի հարցը, պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս. Ազիզ Ալեքբերլի

«Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողեր» վերադարձի հարցը, պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս, քանի որ առանց այդ «իրավունքի վերականգնման» ՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության մասին խոսելը դժվար կլինի։ Այս մասին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» միջոցառման շրջանակներում լրագրողների հետ զրույցում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Համայնքը, հիմնվելով միջազգային իրավունքի վրա, միջազգային կազմակերպություններից և համաշխարհային հանրությունից պահանջում է ճանաչել և ապահովել այդ մարդկանց իրավունքները։ Այսօր Ադրբեջանը և Հայաստանը վարում են խաղաղ բանակցություններ։ Կարծում ենք, որ այդ բանակցությունների շրջանակներում պետք է հստակեցվի նաև «Արևմտյան Ադրբեջանից փախստականների՝ իրենց հայրենի հողեր»  վերադառնալու հարցը»,- հայտարարել է Ալեքբերլին։

Ալեքբերլին հավելել է, որ խաղաղության հիմնական երաշխիքներից մեկը ժողովուրդների համատեղ բնակության ապահովումն է։

«Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է հաշվի նստել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների հետ։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը հանդես է գալիս հանուն խաղաղության, անվտանգության և տարածաշրջանային համագործակցության։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հարազատ տներ վերադառնալու» իրավունքը և չխոչընդոտի այդ գործընթացին»,- ասել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31