Skip to main content

Պուտինը մեծ մարդ է. նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ նրանք ապրել են Պուտինի դարաշրջանում. Մարգարիտա Սիմոնյան | Հաստատվել են 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը | Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը | Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ | Վարդևանյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը | Մետաղական աշխատանքներ Էջմիածնում | Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը. շուտով կգնա Մոսկվա | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը | Հովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա | Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար | Դավիթ Բեկի փողոցում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը | Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար. Հարություն Հարությունյան | Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

Լրահոս

Լո՞ւրջ, ամո՞թ է, որ այդ ծնողները նիկոլին չեն  սատարում սպիտակ չեն հագնում փարթիներին Վաչիկ-Հրաչիկի տակ չեն տրճկում․ Նաիրա Մարգարյան

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը գրում է․

Այս իշխանությունը մեզ բերեց շատ ցավ ու չարի․․․ թվարկեմ՝ երկար կլինի՝ պատերազմ, հայրենիքի կորուստ, ատելություն, պառակտում։ Մեզ բաժանեցին «սևերի» ու «սպիտակների», իրարից օտարացրին, բայց ամենասոսկալին՝ բաժանեցին նույնիսկ հերոսների ծնողներին։ Հարգելի՛ զոհվածների ծնողներ, դուք ինձ համար պարզապես ծնողներ եք՝ որդեկորույս, ցավով լցված։ Եթե դուք սատարում եք այսօրվա իշխանությանը՝ դա ձեր ընտրությունն է, ձեր իրավունքը։ Բայց այդ ընտրությունը ձեզ իրավունք չի տալիս ամոթանք տալ մյուս ծնողներին, ովքեր չեն ընդունում այս ամենը, ովքեր իրենց ցավի մեջ տեսնում են պատճառներ ու մեղավորներ։ Դուք իրավունք չունեք դատել այն ծնողին, ով ապրում է իր ցավով, իր ցասումով, իր արդարության պահանջով։ Այն ծնողին, ով ուզում է ապրել այնպես, որ մի օր իր որդու շիրիմին մոտենա գլուխը բարձր, ոչ թե կոտրված ու հաշտված։ Կան ծնողներ, որոնք չեն ուզում ապրել ծնկաչոք՝ խաղաղություն մուրալով։ Նրանք ուզում են արժանապատիվ ապրել, արժանապատիվ պայքարել՝ իրենց որդիների հիշատակի համար։ Եկեք, անկախ ամեն ինչից, հարգենք միմյանց ցավը։ Չափ չանցնենք, չխորացնենք այն վերքը, որն արդեն անբուժելի է։ Իշխանությունները գալիս ու գնում են… բայց մեր ցավը մնում է մեզ հետ՝ միշտ։ Մինչև մեկին ամոթանք տալը՝ փորձենք հասկանալ՝ արդյո՞ք ունենք դրա իրավունքը։

Լո՞ւրջ, ամո՞թ է, որ այդ ծնողները նիկոլին չեն  սատարում սպիտակ չեն հագնում փարթիներին վաչիկ- հրաչիկի տակ չեն տրճկում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև