Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են | Միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու վերաբերյալ | Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանդազի սկանդալային բացահայտումը Աննա Հակոբյանի մասին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Արթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինվեց տնային կալանքով | Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով դատարանի որոշումը, տնային կալանքը վերացվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՍԴ դիմելը անհրաժեշտ պայման է, բազմաթիվ մեր գործընկերներ արդեն ասել են՝ ՍԴ-ի դիմաց են լինելու | Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան | Ալիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմшկան հանցագործ է, եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր. ադրբեջանագետ | Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի | Այո՛, առաջ կանգնում էինք կարմիր լույսի տակ, հիմա չենք կանգնում. Փաշինյան | Այսօր պարզ կլինի, թե ով է լինելու Ազգային ժողովի նախագահը | Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան | Խուզարկում են Գյումրիի ավագանու անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի բնակարանը

Լրահոս

Վաղուց լրացել է իրականությունն ընդունելու և դրանից հետևություններ անելու ժամանակը․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 
2018 թվականի հայտնի իրադարձությունների մասին մինչև այսօր էլ հարցեր են տալիս նույնիսկ ամենամտերիմ մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն չէին կարող ողջ խորությամբ պատկերացնել այդ ժամանակվա ներքաղաքական «խոհանոցի» բոլոր նրբություններն ու նյուանսները։
Իսկ երբ սկսում ես բացատրել, թե ոնց զարգացան 2018-ի հայտնի իրադարձությունները, ինչ խոչընդոտներ կային այն ժամանակվա կառավարիչների ճանապարհին, և պետությանն ինչ հետևանքների առաջ կարող էին կանգնեցնել տարբեր՝ նույնիսկ տեսական սցենարները, միևնույն է՝ շատերի համար դա բավարար չի լինում։ Քո վերլուծությունը, քո փաստարկները ոնց որ չեն լրացնում նրանց սպասած պատկերը…
Այսօր էլ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պատմական ուղերձում բավական մանրամասն ձևով անդրադարձավ այդ իրադարձություններին՝ խոսելով պարզ, հասկանալի, երբեմն ցավոտ, երբեմն զգացմունքային ձևով, բայց միաժամանակ ուղիղ և առանց շրջանցումների։ Նա փորձեց ամփոփել ոչ միայն տեղի ունեցածը, այլև դրա հետևանքներն ու շարունակական զարգացումներն այսօր…
Եթե նույնիսկ այսքանից՝ կարդալուց, վերլուծելուց հետո մարդկանց մոտ դեռ հարցեր են առաջանում, ապա խնդիրը արդեն ոչ թե տեղեկատվության պակասն է, այլ դրա ընկալման, կամ գուցե՝ չընդունելու ու մանիպուլացիաներ անելու պատրաստակամության մեջ է։
Հերիք է արդեն ութ տարի շարունակ նույն «ծամոնը» ծամել՝ անտեսելով կամ շրջանցելով այն ակնհայտ փաստերը, որոնք տեղի են ունեցել մեր աչքի առաջ: Արդեն շատ վաղուց լրացել է ոչ թե անվերջ հարցեր տալու անիմաստ ժամանակը, այլ՝ վերջապես ընդունելու իրականությունը և դրանից հետևություններ անելու…
Facebook
Twitter

Կարդացեք նաև