Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Հաղորդում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Պատարագիչն էր Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Իր քարոզում Հայրը Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց.

«Այսօր հիշատակում ենք Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, որոնց հիշատակը մեզ համար վշտի թանգարան չէ՝ ամեն տարի հավաքվելու, հիշելու և այդպես մոռանալու։ Նրանք պարզապես պատմության մեջ զոհեր չեղան, նրանք վկաներ են։ Այսօր նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած չենք մահվան լռության առջև, այլ կանգնած ենք հավատքի վկայության առջև, որվհետև նրանք ընտրեցին հավատքը»։

Հայր Գարեգինն ընդգծեց, որ նահատակների կյանքի մեջ բացահայտվեց հավատքը, որը հնարավոր չէր որևէ կերպ մարել, բացահայտվեց սերը, որը որևէ կերպ չվերածվեց ատելության, բացահայտվեց հույսը, որը ոչ մի կայսրություն չկարողացավ ջնջել։

«Մեր նահատակները չեն իմացել՝ ինչ է լինելու եկեղեցու ապագան, չեն իմացել, որ այսօր վերապրած սերունդներ են ունենալու, վերակառուցված եկեղեցիներ են ունենալու, եկեղեցին զարգանալու է, հավատքի մեջ զորանալու է, չեն իմացել, բայց նրանք, մահվան դռան առջև, ընդունել են Քրիստոսի այն խոսքը, որ Ես եմ կյանքը։ Այո՛, Քրիստոս է իրական կյանքը և Քրիստոսի մեջ է իրական կյանքը։ Ու այդ վստահությամբ է, որ նրանք ընդունեցին նահատակության պսակը», — ասաց պատարագիչ Հայր Սուրբը՝ հավելելով, որ սուրբ նահատակների առաքելությունը մեզ զորացնելն է մեր քրիստոնեական կյանքի ու հավատքի մեջ։

Վերջում Գարեգին վարդապետը մաղթեց, որ տառապանքի և նահատակության ճանապարհով անցած սրբերի օրինակը հավատավոր հայորդիների կյանքում դառնա իրական վկայություն, որպեսզի երբեք չվհատվեն և չհուսահատվեն, այլ ընդունելով Քրիստոսի հավատքը՝ Նրան միշտ փառք և երկրպագություն մատուցեն։

Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև