Skip to main content

Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու. Ալբերտ Հովհաննիսյանի հայր | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ կենդանին գա որդուս շիրիմին ու ասի ինչի սպանեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասեց` գնամ հասնեմ զինվորներիս, դավադրաբար խփեցին. սպшնվածի մայր | Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ Զաքարյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի. Արփինե Հովհաննիսյան | Նիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները | Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան | ՈՒՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Եռաբլուրում | Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ Մանասյան | Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան | ՆԳՆ-ն առաջարկում է նոր տուգանքներ վարորդների համար․ 10 հազար դրամ և մինչև 2 տուգանային միավոր | Երևան-Մեղրի ճանապարհին կցորդով բեռնատարը բախվել է հողաթմբերին ու քարերին․ վիրավոր կա

Լրահոս

Ազգի հպարտություն է, շատ զավակներ ունենաք. Գագիկ Ծառուկյանի կենացը՝ նորապսակներին (տեսանյութ)

44-օրյա պատերազմի մասնակից Էրիկի ելույթը «Բարգավաճ Հայաստան»-ի ծրագրի շնորհանդեսին ոչ մեկի անտարբեր չէր թողել։ «Իմ սերունդը կռվել է, իմ սերունդը հազարավոր զոհեր է տվել, իմ սերունդը խեղճ չէ, մենք մեր երկրին դեռ շատ տալու բան ունենք»,- ասում էր Էրիկը: Գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Էրիկը կարողացել է կարճ ժամանակում շատ լուրջ գործ անել՝ համախմբել պատերազմի մասնակից բազմաթիվ տղաների, կազմակերպել նրանց մարզումները, սպորտով զբաղվելու և սպորտի միջոցով վերականգնվելու համար։ Ես ուրախ եմ, որ իմ որդին՝ Հովհաննեսը, Էրիկի հետ ընկերացավ, ու նրանք միասին իսկապես մեծ գործ կազմակերպեցին։

Երեկ Էրիկի հարսանիքն էր, ընտրյալը՝ գեղեցկուհի Վիկտորիան։ Աստված պահի´ նոր ստեղծված այս ընտանիքը։ Իմ մաղթանքն ու իմ երևի ամենակարևոր առաջարկը. երջանիկ լինե՛ք ու շատ երեխաներ ունենաք։ Շատ երեխաներ ունենալը մեր ամենակարևոր պատասխանն է աշխարհին, մեր հետ կատարված անարդարություններին։ Նորաստեղծ ընտանիքներին, երիտասարդ ընտանիքներին իմ հորդորն է՝ ունեցեք շատ երեխաներ։

Իսկ պետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ։ Սա «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ամենակարևոր կետերից մեկն է»,- գրել է Ծառուկյանը։


Facebook
Twitter

Կարդացեք նաև