Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Սամվել Կարապետյանը Արցախում ամենաշատ ներդրումներ կատարած մարդն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ (տեսանյութ)

Սամվել Կարապետյանը Արցախում ամենաշատ ներդրումներ կատարած մարդն է: Այս մասին իր սոցիալական էջում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Վելիցյանը:

«Մի հարց տամ, եթե դուք ունենայիք միլիոնավոր դոլարներ, արդյո՞ք ներդրում կանեիք միջազգային ճանաչում չունեցող երկրում։ Միջազգայնորեն չճանաչված Արցախում 25 միլիոն դոլար ներդրմամբ կառուցված հիվանդանոցը կառուցել է Սամվել Կարապետյանը։ Նա կառուցել է հիվանդանոց, որը պատրաստ էր դիմագրավել ցանկացած տեսակ հարձակման, որը կպաշտպաներ մեր հայրենակիցների կյանքը, առողջությունը, հնարավորություն կտար առաջին օգնության: Սա միակ ներդրումը չէ, որ Սամվել Կարապետյանը արել է Արցախում, նա արել է ներդրումներ այն ժամանակ, երբ ոչ մեկ չէր համաձայնվում Արցախում ներդրում անել, իսկ ինքը շարունակում էր գումարներ ծախսել։ Հիվանդանոցից բացի արդիականացրել է նաև էլեկտրական ցանցերը։

Ինչի՞ համար, որովհետև լավ հասկանում էր, որ Աստված մի արասցե, եթե մի օր հարձակում լինի Արցախի վրա, ապա թշնամին առաջին հերթին կհոսանքազրկի Արցախը: Անգամ պատերազմի ավարտից հետո՝ բլոկադայի ժամանակ, Սամվել Կարապետյանը շարունակում էր Արցախում գումար ծախսել, վերանորոգում էր բոլոր այն ենթակայանները, որտեղ հարձակման էր ենթարկվել Արցախը: Այս ամենը խոսում է այն մասին, որ Սամվել Կարապետյանը մեծ հայրենասեր է, ով առանց մեկ վայրկյան մտածել միակ մարդն էր, ով Արցախում գումար էր ծախսում, որ ունենանք ուժեղ Արցախ, բայց ապիկար կառավարման պատճառով մենք այն կորցրեցինք: Մենք չենք ցանկանում կորցնել նաև Հայաստանը, այդ իսկ պատճառով ժամանակն է այն փոփոխությունների, որոնք թույլ կտան ունենալ կայուն և երկարաժամկետ խաղաղությամբ Հայաստան»,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև