Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

ԱԱԾ-ն անդրադարձել է Փաշինյանի՝ «օտարերկրյա գործակալների» մասին հայտարարություններին

Հայաստանում իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գործածվող «օտարերկրյա գործակալներ» եզրույթը չունի որևէ իրավական բնույթ և հանրային, քաղաքական խոսույթում կրում է բացառապես գնահատողական բնույթ։Այս փաստը NEWS.am-ը արձանագրել է՝ ամփոփելով գրավոր հարցումներին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմից և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացած պատասխանները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված չէ «օտարերկրյա գործակալ» իրավական տերմինը, NEWS.am-ը դեռևս ապրիլի 16-ին դիմել էր վարչապետի աշխատակազմին և ԱԱԾ-ին՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ իրավական բնորոշում է տրվում «օտարերկրյա գործակալ» եզրույթին վարչապետի հայտարարություններում, և քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով նախատեսված հանցակազմերին են համապատասխանում այդ անձանց գործողությունները։ Ներկայումս բացահայտված քանի՞ «օտարերկրյա գործակալ» կա Հայաստանում և ի՞նչ գործիքակազմ է կիրառում Կառավարությունը՝ բացահայտելու այն անձանց, ովքեր գործում են ի վնաս ՀՀ պետական շահերի՝ ստանալով ֆինանսավորում կամ հրահանգներ արտերկրի հատուկ ծառայություններից կամ կազմակերպություններից։

Իսկ ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք նաև, թե ներկայումս քանի՞ անձի նկատմամբ կա հարուցված քրեական հետապնդում, որոնց գործունեությունը որակվել է որպես «օտարերկրյա գործակալական աշխատանք»։ ԱԱԾ-ից, սակայն, առաջարկել էին հայցվող տեղեկատվությունը ստանալ նախաքննական մարմիններից կամ դատախազությունից։

Վարչապետի աշխատակազմում էլ հերթական անգամ սպասել էին վարչապետի հրապարակային ելույթներին, որպեսզի պատասխանում հղում կատարեն արդեն իսկ արված հայտարարություններին։ Մասնավորապես՝ ապրիլի 20-ին աշխատակազմից պատասխանել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 18-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իրենց կողմից բարձրացված հարցերին, և որին ավելացնելու ոչինչ չունեն։

Հիշեցնենք, որ այդ օրը(NEWS.am-ի հարցումից 2 օր անց), պատասխանելով լրագրողի հարցին, թե «օտարերկրյա գործակալներ» ասելով՝ ում նկատի ունի և արդյոք կան այդպիսի բացահայտված դեպքեր, Փաշինյանը նշել էր.

«Ինչ վերաբերում է ինոագենտներին և այլն, դրանք երբեմն որպես պատկերավոր ձևակերպում են օգտագործվում, բայց ես ձեզ համար ուզում եմ գաղտնիք բացահայտել. մենք ունենք անձանց բավականին ցուցակ, բավականին հաստափոր տրցակ, ովքեր մեր մարմինների գնահատմամբ և ձեռք բերված տվյալներով գործում են այլ երկրների օրակարգով… Դա տարբեր ձևով է. եթե այդ մարդիկ դեռ ազատության մեջ են, դա նշանակում է, որ իրենք դեռևս այդ լրտեսության գիծը չեն հատել, բայց գործում են այդ տրամաբանության մեջ։ Եվ այն դեպքերում, երբ արդեն գծեր կհատվեն՝ կան, որ շատ մոտիկ են գծին, այսպես՝ եզրով քայլում են, երբ որ հատեն՝ կլինի հակազդեցություն»,- հայտարարել էր Փաշինյանը՝ նշելով, որ ինքն այդ մարդկանց ցուցակը ունի անուն-ազգանունով, կոնտակտներով։

Սակայն, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գաղտնի են պահում այն տեղեկությունները, թե ներկայումս բացահայտված քանի՞ «օտարերկրյա գործակալ» կա Հայաստանում։

Մասնավորապես՝ NEWS.am-ի գրավոր հարցին, թե ԱԱԾ-ն արդյոք ունի՞ փաստացի տվյալներ այն մասին, թե ի վնաս ՀՀ պետական շահերի գործող անձինք կամ կազմակերպությունները հիմնականում ո՞ր երկրներից կամ միջազգային կառույցներից են ստացել ֆինանսավորում, և ի՞նչ գործնական աշխատանքներ են տարվում ՀՀ քաղաքացիների շրջանում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հնարավոր հավաքագրումները կանխելու և իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, ԱԱԾ-ից պատասխանել են, որ հայցվող տեղեկատվությունը դասվում է պետական գաղտնիքի շարքին և ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթներն իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ ապահովելով անձի, հասարակության և պետության անվտանգությունը»,- ասված է գործակալությանն ուղարկված պատասխանում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև