Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում | Հանրային տրանսպորտում խուլիգանության դեպք է բացահայտվել․ 55-ամյա կինը ձերբակալվել է (Տեսանյութ) | Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող՝ 12,4 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով, 67 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն | Ժամը 2-ին պետք է «Օրրան» գային. գետն ընկած աղջիկների քույրն ու եղբայրն են նկատել նրանց բացակայությունը. «Օրրան» ՀԿ–ի կրթական ծրագրերի համակարգող | Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.am | Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան | 9-րդ գումարման ԱԺ-ում ձևավորված ընդդիմությունը կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է. Փաշինյան | Նոր քաղաքային ենթակառուցվածքային նախագծեր՝ Դիլիջանում. բացվեցին PPLS rooms co-living-ը և Villa3 community hub-ը (տեսանյութ) | 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան | Թրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորումը | 2028 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան | Փաշինյանը գնում է չորրորդ ժամկետի, որովհետև Փաշինյանը շուտով կընտրվի չորրորդ անգամ. Ռուբինյան | Քննիչները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով | «Միասնության թևեր» կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով

Լրահոս

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում

Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները այցելեցին մարզկենտրոն Հրազդան, որտեղ Օգոստոսի 23 փողոց 62 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս մի  մարզային գրասենյակ։ Հայտնում են կուսակցությունից։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դիմելով գրասենյակի բացմանը եկած հրազդանցիներին՝ նշել է, որ լավ ծանոթ է քաղաքի առօրյային, քանզի վերջին երեք տարիների ընթացքում շաբաթական մեկ օր անցկացրել է Հրազդան քաղաքում՝ ընդգծելով, որ հենց Հրազդան քաղաքում է հասկացել, որ երկրին անհրաժեշտ է վերաարդյունաբերականացում։

«Այստեղ եմ ես հասկացել, թե ինչ մեծ հզոր պոտենցիալ ունեինք մենք և ինչ ենք կորցրել մենք վերջին տարիների անգործության պատճառով: Շատերդ գիտեք՝ վերջին 8 տարվա ընթացքում Հրազդանը հայտնի էր Հայաստանում ամենաորակյալ ցեմենտի գործարանով: Ցեմենտը աշխատո՞ւմ է: Իսկ պետությունը ինչ-որ բան արե՞լ է, որ աշխատի: Կարող է ճիշտ կլիներ երկու հատ «ռիլ» քիչ նկարեին, երկու հատ «կուկուրուզ» քիչ ուտեին, մի օր հատկացնեին հրազդանցիներին` վերջիններիս աշխատանքով ապահովելով: Հեշտ է՝ բյուջե հարկեր են տալիս բիզնեսմենները, բերում ես մի երկու հատ ռեմոնտ ես անում, վերջում էլ ասում ես՝ ժողովուրդ ջան, տեսեք` էս ռեմոնտն արեցի պետական պարտքով, բյուջեի փողով: Ե՞րբ է երևում, որ դու զբաղվում ես քո երկրի հարցերով: Ե՞րբ, որ Հայաստանի ամենամեծ հիմնարկներից մեկը  ուղղակի անկազմակերպության պատճառով կանգնեց: Այսքան տարի հետո, Հայաստանի ամենաբարդ շրջանը անցնելուց հետո մենք Պարսկաստանից ենք ցեմենտ բերում», — նշել է Նարեկ Կարապետյանը:

Խոսելով երկրում աղքատության մակարդակի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Կոտայքի մարզը Հայաստանի այն մարզերից է, որտեղ վերջին 8 տարիների ընթացքում աղքատության մակարդակը չի նվազել, այլ նույնիսկ բարձրացել է։

«Պետության ղեկավարը պետք է գործով զբաղվի, արդյունաբերությամբ զբաղվի: Հրազդանում, երբ որ նայեք Հրազդանի ՋԷԿ-ի կողքը, ես ձեզ խոսք եմ տալիս, հինգ տարի հետո, Սամվել Կարապետյանի հաղթանակից հետո, հինգ տարի հետո այնտեղ մենակ շինարարություններ եք տեսնելու։ Ցուրտ է այստեղ․․․ ձմեռները ահավոր ցուրտ է: Որ ձմեռները գալիս էինք աշխատանքի, ասում էի՝ ինչ ցուրտ տեղ է, բայց տեսնում էի, որ ժողովուրդը գիշեր-ցերեկ աշխատում էր, երկու հերթափոխով միայն աշխատում էր: Եվ մենք մի ամսվա ընթացքում վերջապես կբացենք Հայաստանում վերջին տարիների ամենամեծ ներդրումը՝ Հրազդանի մետալուրգիական գործարանը, որը հենց կոչելու ենք «Հրազդանի մետալուրգիական գործարան», որտեղ, չնայած կառավարության ամեն օր մեր դեմ սարքած բոլոր խնդիրներին, մենք մինչև վերջ մարդկանց նշանակալի մասի աշխատավարձը պահպանեցինք: Ցեմենտի գործարանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական էինք կառուցում: ՀԷԿ-ը ուզում են փակեն, մենք կողքը նոր ՀԷԿ ենք կառուցում: Բայց այն, ինչ հիմա ենք անում՝ փոքր բան է, համեմատած այն բանի՝ ինչ կարող է անել ամբողջ պետությունը: Պետական ամբողջ ռեսուրսներով մենք կարող ենք անել: Արդյունաբերականացումը, գործարանների կառուցումը՝ Հայաստանի ապագան են: Հրազդանը Հայաստանի կենտրոնն է՝ էներգետիկ առումով, լոգիստիկ առումով, բոլոր առումներով․ ձև չունի Հրազդանը չզարգանա: Աշխատող ժողովու՛րդ եք, գիշեր-ցերեկ կառուցելու ենք», — նշել է Նարեկ Կարապետյանը

Խոսելով Հայաստանի պետական կառավարման ապագա համակարգի մասին՝ Նարեկ Կարապետյանը բացառել է հովանավորչությունը. «Եթե մարդը Հրազդանում լավ է աշխատում, եթե մարդը Հրազդանում ուրիշ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, բայց տեսնում ենք փողոցները լավ են, լավ է իր գործը անում՝ այդ մարդու հետ մենք պետք է ճանապարհ գնանք: Կուսակցությունը կապ չունի, կապ ունի մարդու որակը», — եզրափակել է Նարեկ Կարապետյանը։

Բացման արարողությունից հետո կուսակցության անդամները գրասենյակի բացմանը եկած հրազդանցիների հետ քայլերթ կատարեցին Հրազդանի փողոցներով և շփվեցին քաղաքի բնակիչների հետ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930