Skip to main content

Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ | Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր | Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու. Ալբերտ Հովհաննիսյանի հայր | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ կենդանին գա որդուս շիրիմին ու ասի ինչի սպանեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասեց` գնամ հասնեմ զինվորներիս, դավադրաբար խփեցին. սպшնվածի մայր | Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ Զաքարյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի. Արփինե Հովհաննիսյան | Նիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները | Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան | ՈՒՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Եռաբլուրում | Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ Մանասյան | Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան

Լրահոս

Դանակահարություն՝ Արմավիրի մարզում․ բժիշկներին հաջողվել է փրկել 68-ամյա տղամարդու կյանքը

Ապրիլի 16-ին դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դանակահարության հետևանքով մի քաղաքացի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com–ը։

Քիչ անց կրկին տեղեկություն է ստացվել, որ պարեկները նշված հանցագործությունը կատարող քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժին։

Իրավապահները պարզել են, որ ժամը 11։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում միմյանց հետ վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 68-ամյա Դերենիկ Ս․-ն և 66-ամյա Գևորգ  Ս․-ն, որի ընթացքում Գևորգ Ս․-ն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Դերենիկ Ս․-ի ձախ կողային հատվածին՝ պատճառելով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, կողոսկրի կոտրվածք» մարմնական վնասվածքը։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք ձերբակալված Գևորգ Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև