Skip to main content

Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ | Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր | Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու. Ալբերտ Հովհաննիսյանի հայր | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ կենդանին գա որդուս շիրիմին ու ասի ինչի սպանեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասեց` գնամ հասնեմ զինվորներիս, դավադրաբար խփեցին. սպшնվածի մայր | Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ Զաքարյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի. Արփինե Հովհաննիսյան | Նիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները | Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան | ՈՒՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Եռաբլուրում | Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ Մանասյան | Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան

Լրահոս

Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելություն

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելություն:

«Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան) կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 22 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Գևորգյան Հոգևոր Ճեմարանում 2026-2027 ուստարվա ընդունելությունը կանցկացվի հետևյալ առարկանների քննությամբ․

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ (Գրավոր)

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (Բանավոր)

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (Բանավոր)

Դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան նաև հետևյալ նյութերի շուրջ.

• Սուրբ Գրքի իմացություն,

• Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,

• Եկեղեցական փորձառություն,

• Ինքնաարտահայտվելու կարողություն,

• Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),

• Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն):

Ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

-դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում),

-միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական (բնօրինակը),

-զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),

-երաշխավորագիր թեմակալ առաջնորդից,

-բժշկական վավերացման տեղեկանք,

-բնութագիր (դպրոցի տնօրենից),

-տեղեկանք բնակավայրից,

-մկրտության վկայական,

-ինքնակենսագրություն,

-անձնագրի պատճեն,

-2 լուսանկար (3×4):

Դիմումներն ընդունվում են ապրիլի 29-ից մինչև օգոստոսի 20-ը՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-15:00:

Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան Հոգևոր Ճեմարան

հեռախոս՝ (+374 10) 517-321, (+374 10) 517-322

էլ. հասցե՝ gevorgianseminary@gmail.com»,- ասվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև