Նա կանի այն ամենը, ինչ ես իրեն կասեմ. Թրամփը՝ Նեթանյահուի մասին | Ողբերգական դեպք՝ Սևանում. դանակի հարվածներով երիտասարդին սպանել են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համոզում են, թե ադրբեջանցիներ չեն գալու, բայց դատարկվում են սահմանամերձ գյուղերը.Փակվում են դպրոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կայֆ ե՞ք ստանում թուրքի տակ տրնգի պարելուց. Հոռոմ տատի հեքիաթներն են. բանդիտիզմ և պետական ռեկետ | Պահանջում եմ անհապաղ հրապարակել հերքում Նարեկ Կարապետյանի հասցեին հրապարակված զրպարտության մասով․ փաստաբանը՝ ՔԿ-ին | Փաշինյանը բաժանում է հասարակությունը յուրայինների և իր հետ համաձայն չեղողների. Էլինար Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն համակենտրոնացման ճամբար չէ. Արա Այվազյանը դիմեց միջազգային գործընկերներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի սազանդարներ, բոլորդ հավաքվեք մի տեղ, ու հենց դիրիժորն ասի, սկսեք տեքստերն ասել. Իվետա Տոնոյան | Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ) | ՈՒՂԻՂ. ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսը | Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ | Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց | Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր | Երևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին․ կան տուժածներ | Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ՌԴ քաղաքացո՞ւ է նշանակել. «Փաստ»

Լրահոս

Հանրայինի տնօրինությունը նեղ անձնական, մանր խնդրի պատճառով ամիսներ շարունակ գրեթե ամբողջությամբ զրկել է նվագախմբին եթերից. «Սիմֆոնիկ նվագախումբը՝ Հանրայինի հետ լարվածության մասին․ արձագանք Լուսինե Թովմասյանի և Սմբատյանի շուրջ աղմուկին»

Օրերս հայտնի դարձավ, որ Լուսինե Թովմասյանը դադարեցրել է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ։ Որպես պատճառ հաղորդավարուհին նշել էր, որ դա տեղի է ունեցել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի պատճառով։

Tert.am-ը հարցմամբ դիմել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ հասկանալու, թե ինչ խնդիր է առաջացել Հանրայինի հետ։ Նվագախումբը տրամադրել է հետևյալ պարզաբանումը.

«2025թ. սեպտեմբերի 22-ից սկսած Հանրային հեռուստաընկերության տնօրինությունը նեղ անձնական, մանր խնդրի պատճառով ամիսներ շարունակ գրեթե ամբողջությամբ զրկել է նվագախմբին եթերում ներկայություն ունենալու հնարավորությունից։ Չնայած ստեղծված իրավիճակին՝ երկար ժամանակ չենք բարձրաձայնել խնդիրը՝ հույս ունենալով, որ երկու պետական կառույցները կկարողանան գտնել խնդրի լուծման ուղիները։ 2025թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից Սիմֆոնիկ նվագախումբը Հանրայինին դիմել է բազմաթիվ գրություններով` խնդրելով լուսաբանել մեծամասշտաբ համերգները, «Առավոտ լուսո»-ի շրջանակում հյուրընկալել նվագախմբի ներկայացուցիչներին՝ անդրադառնալու համար Ժամանակակից երաժշտության փառատոնին և այսպես շարունակ: Սակայն ոչ մի նամակին պաշտոնական պատասխան չենք ստացել:

2025թ. նոյեմբերին ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Գերմանիայում կայանալիք համերգի համար ևս դիմել էինք նկարահանված կոնտենտի իրավունքի փոխանցման և ցուցադրման համար, սակայն Հանրայինը չի արձագանքել այդ նամակին:

Եթերից գրեթե հանվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրերը, մի շարք ձևաչափերում հյուրընկալելու բոլոր առաջարկները մերժվել կամ մնացել են անարձագանք: Շարունակել ենք հուսալ, որ խնդիրը կարող է լուծվել փոխադարձ համաձայնության ճանապարհով, բայց երբ արդեն Հանրային հեռուստաընկերությունը սկսեց հետապնդել նվագախմբի հետ համագործակցող աշխատակիցներին, այժմ բարձրաձայնում ենք խնդրի մասին

Նվագախումբն անընդունելի և անազնիվ է համարում Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից այն աշխատակիցների նկատմամբ իրականացվող ճնշումները, ովքեր համագործակցում են սիմֆոնիկի հետ։ Նվագախմբի համար մեծ պատիվ է հանրահռչակման և առաջխաղացման աշխատանքներում համագործակցել Լուսինե Թովմասյանի պես պրոֆեսիոնալ մասնագետի հետ, և ուրախ ենք, որ մեր հետագա աշխատանքային ճանապարհը շարունակելու ենք Լուսինե Թովմասյանի հետ:

Նվագախումբը վերոնշյալ հարցերով դիմել է նաև Հանրային հեռարձակողի խորհրդին և բոլոր անդամներին, սակայն խնդիրն այդպես էլ չի հանգուցալուծվել»,- նշել են Նվագախմբից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031