Ոչ մի տեսանյութ, անկախ դրա բովանդակությունից, չի կարող և չպետք է դառնա հակաարցախյան քարոզչության տարածման առիթ՝ առավել ևս գործող իշխանությունների կողմից. Տոնոյան | Ահшբեկչական uադրանքը չի բացահայտվելու, իսկ ՔՊ-ականները նախընտրական քարոզարշավում այս տեսանյութը կիրառելու են որպես «դրոշակ»՝ արցախցիներին թիրшխավորելու համար․ Արտակ Բեգլարյան | Անահիտ Ավանեսյանը հրճվելու փոխարեն պետք է զբաղվի իր հետ պտտվող մnլագարի հոգեկան առողջությամբ․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովան Փաշինյանի և քաղաքացու վիճաբանությանն է անդրադարձել | Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ և խոսել հայ գերիների մասին | Բացառվում է, որ որևէ մարդ քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից․ Ավինյանը՝ Փաշինյանի հետ վիճած կնոջ մասին | Ժողովուրդն էլ գիտի, թե մենք «օլուխ» ենք, ինչքան կարան մեր համեստությունը չարաշահեն․ Փաշինյան | Շուտով այլմոլորակայիններն են սպառնալու «հիսթերիկին», էլֆերը առևանգելու փորձ են անելու, ֆիկսիկները մահափորձ են կազմակերպելու․ Ռուբեն Մխիթարյան | Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն՝ հռչակվելով Ասիայի եռակի չեմպիոն | Երբ մենք պայքարում էինք թալանչի կլանի դեմ, Դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն եք հայտնել ու աչք փակել նրա փող բաժանելու վրա. արցախցին՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսաերիզը փորձաքննության պետք է ենթարկվի. ինձ թվաց՝ արցախյան բարբառը իմիտացիոն էր. Դավիթ Անանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն մղկտալով ձայներ է մուրում. չպետք է ունենանք անընդհատ սադրող իշխանություն. Արման Թաթոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը վիրավորում է, որովհետև ասելիք չունի, բոլորին խաբում է, ինձ էլ է խաբել. իմ կլասը չեմ գցելու | ՈՒՂԻՂ. «Միասնության թեւերի» թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում դատախազություն | Օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին հայհոյած ռուս տղամարդու նկատմամբ հարկադրանքի միջոց է կիրառվել

Լրահոս

Տղերք ջան, ձեզ համար Հայաստանում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ, անհարմարություններ. Ծառուկյանը՝ 44-օրյա պատերազմին մասնակից տղաներին

Տղերք ջան, ձեզ համար Հայաստանում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ, անհարմարություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Այսօր դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին։

Ինչպես գիտեք, եղանակների լավանալուց հետո Քրիստոսի արձանի շինհրապարակ ուխտագնացությունը վերսկսվել է, և արդեն հազարավոր քաղաքացիներ հերթագրվել են՝ իրենց մասնակցությունն ունենալու համար։ Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ ուզում են մասնակիցը դառնալ պատմական այս կառույցի շինարարությանը։

Ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է, քան մենք կարող ենք ապահովել նույնիսկ ամենօրյա ռեժիմով խմբեր բարձրացնելու պարագայում։ Սա է իրականությունը։ Ջանք ու եռանդ չենք խնայում մարդկանց հոսքերը կանոնակարգելու և շինհրապարակ ուղեկցելու համար։ Բոլորն ուզում են աղոթքը շուրթերին մի քար դնել այս իսկապես պատմական կառույցին։

Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնց ցանկությունն ինձ համար վեր է ու կարևոր է ամեն ինչից։ Մեզ շատ են դիմում հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաները՝ ցանկություն հայտնելով իրենց մասնակցությունը բերել շինարարությանը։

Ես հանձնարարել եմ, որ մեր տղաների խմբերին առաջնահերթություն տան։ Վստահ եմ, որ մյուս հերթագրվածները՝ Հայաստանից և սփյուռքից, ըմբռնումով կմոտենան։ Մենք շատ քիչ բան կարող ենք անել այս տղաների սխրանքը փոխհատուցելու և նրանց մեր երախտագիտությունը հայտնելու համար։ Սա թող լինի խորհրդանշական մի քայլ։

Տղերք ջան, ձեզ համար Հայաստանում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ, անհարմարություններ։ Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն բարձրանալու արձանի շինհրապարակ, խնդրում եմ դիմել տեղեկատվական գրասենյակ կամ իմ օգնական, ձեր մարտական ընկեր Էրիկին և ձեր խմբերը առաջնահերթության կարգով կբարձրանան Հատիս լեռ։ Ես մեծ սիրով կդիմավորեմ, կուղեկցեմ ձեզ»,- գրել է Ծառուկյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև