Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ՌԴ-ից տարանցիկ բեռների հերթական խմբաքանակը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ըստ տեղեկությունների՝ խոսքը երկու վագոն ալյումինի և ինը վագոն հացահատիկի մասին է:
Բեռն ուղարկվել է Բիլաջարի կայարանից:
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ալյումինի տարանցումն իրականացվում է առաջին անգամ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ուղարկվել էր 543 տոննա քաշով 8 վագոն պարարտանյութ և 695 տոննա քաշով 10 վագոն հացահատիկ:













































