Skip to main content

2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է. Էդուարդ Շարմազանով | Այսօր Ալեն Սիմոնյանի պսակադրությունն է (տեսանյութ) | Եթե ես լինեի եկեղեցու ղեկավար, ամեն կիրակի կընկնեի վիժվածքի հետևից ու դևահալածությամբ կզբաղվեի. Արթուր Դանիելյան | Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Գագիկ Ծառուկյան | Պուտինը հրամայել է երեք օր չհարվածել Կիևին | Պուտինն այսօր կընդունի Ուիթքոֆին և Քուշներին․ Պեսկով | Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել | Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք․ Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով | Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան | Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն | Այսօր առավոտից գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները | Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան | Վերջին 8 տարվա ընթացքում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան | Իրանը կոչ է արել ամերիկացիներին, պարտքերի ներման դիմաց, Իրանի դեմ պատերազմում «թնդանոթի միս» չդառնալ

Լրահոս

Մեկ ամիս անց հարցը դեռ անորոշ․ ի՞նչ է կատարվում Մալաթիա-Սեբաստիայի թիվ 94 մանկապարտեզում

Մոտ մեկ ամիս առաջ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում լարված իրավիճակ էր ստեղծվել։ Տնօրեն Փառանձեմ Միրիբյանի դեմ բողոքում էին ծնողները՝ բարձրաձայնելով ինչպես կառավարման, այնպես էլ մանկավարժական միջավայրի հետ կապված խնդիրների մասին։

Ծնողները պնդում էին, որ տնօրենի վարքագիծը բացասաբար է անդրադառնում հաստատության աշխատանքի վրա․ նրանց խոսքով՝ մի շարք դայակներ և աշխատակիցներ ստիպված են եղել աշխատանքից հեռանալ, իսկ նրանց փոխարեն աշխատանքի են ընդունվել տնօրենի մտերիմները։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դժգոհությունը միայն ծնողների կողմից չէ․ մանկապարտեզի աշխատակազմի մի մասը ևս դժգոհ էր` աշխատանքային իրավունքների խախտումների և անհարգալից վերաբերմունքի համար։

Բողոքի ակցիաների ընթացքում ստեղծված իրավիճակը հասավ այն կետին, երբ տնօրենի վարքագիծը ևս հարցականի տակ դրվեց․ նա փակվել էր իր աշխատասենյակում և խուսափում էր հանդիպումներից՝ չարձագանքելով ծնողների պահանջներին։

Սակայն օրեր անց նոր տեղեկություններ շրջանառվեցին․ պարզվեց, որ տնօրենը գտնվում է չվճարվող արձակուրդում, իսկ նրա պարտականությունները ժամանակավորապես կատարում է մեթոդիստը։ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ հաստատությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իսկ տեղի ունեցածի վերաբերյալ ուսումնասիրությունը շարունակվում է։

Այստեղից էլ առաջանում են մի շարք հարցեր․ արդյո՞ք տնօրենի արձակուրդը պարզապես ժամանակավոր լուծում է՝ լարվածությունը նվազեցնելու համար, թե՞ սա փորձ է խուսափելու պատասխանատվությունից։ Եթե առաջիկա ամիսներին տնօրենը չվերադառնա աշխատանքի և չկայացվի հստակ որոշում՝ նրա պաշտոնավարման վերաբերյալ, հասարակության շրջանում կարող է ավելի ամրապնդվել այն կարծիքը, որ տեղի է ունենում լուռ հովանավորություն իշխանությունների կողմից ։ Հակառակ դեպքում ազատման կամ փոխարինման լուրը շատ չի ուշանա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև