Skip to main content

Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է երկու ամիս տնային կալանք․ Անի Գևորգյան | Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին | Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico | Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին | Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան | Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից | Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում | Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնողների ու փրկողների պարագայում Ադրբեջանը ստանում է իր ուզածը, գուցե կոալիցիա կազմեք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

Լրահոս

Հայաստանը սիրված է Ֆրանսիայում, և այդ սերն արտահայտվում է նաև բազմաթիվ խաչվող ճակատագրերով. տեղի է ունեցել Փաշինյանի և Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Արարողության շրջանակում հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հաջորդիվ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը։

Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու առիթով։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան ժողովրդական էր, որովհետև վերջին երկու օրերին Էմանուել Մակրոնը մեծ երջանկություն է պատճառել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում գտնվող բազմաթիվ օտարերկրյա հյուրերի։ «Նրանք առիթ են ունեցել Ձեզ հետ շփվելու, լուսանկարվելու, իրենց սերը Ձեր նկատմամբ արտահայտելու և, իհարկե, զգալու նաև Ձեր սերը իրենց նկատմամբ։ Եվ սա կարծում եմ, որ իսկապես մի նոր էջ է, ոչ միայն մեր՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով, այլև նոր էջ է պետական այցերի և ընդհանրապես այցերի արարողակարգային տրամաբանության մեջ։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև ակնհայտ է, որ այդ գործողություններով, արտահայտելով մեր երկկողմ հարաբերությունների բարձրագույն մակարդակը, Դուք ապացուցեցիք, որ այդ բարձրագույն մակարդակը ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով է արտահայտվում, այլև արտահայտվում է մեր ժողովուրդների մակարդակով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին Հայաստանի մայրաքաղաքում, երկար կմնա ՀՀ քաղաքացիների և բոլորիս հիշողության մեջ։

Վարչապետի խոսքով՝ պետական այցին շրջապատող էմոցիոնալ ֆոնն ամբողջությամբ արտահայտում է այն մակարդակը, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև․ «Եվ մեծարգո պարոն նախագահ, ուզում եմ ընդգծել ևս մեկ անգամ առիթն օգտագործելով, իմ գնահատանքի խոսքերն ասելու Ձեզ այս հանգրվանի համար, որովհետև ես, իմանալով այս ամբողջ պատմությունը ներսից, գիտեմ, որ Դուք եք այն ներդրման հեղինակը, որը մեզ հնարավորություն է տվել այսպիսի հարաբերություններ ունենալ ոչ միայն միջպետական մակարդակում, այլև այսպիսի վերաբերմունք ձևավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում Ձեր նկատմամբ»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ՀՀ քաղաքացիները զգում են այդ մեծ աջակցությունը, բարեկամությունը և սերը, և անուրանալի է համարել այդ ներդրումը, որն արդեն իր տեղն ունի Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ «Ես ուզում եմ կրկին իմ շնորհակալության և երախտիքի խոսքերն արտահայտել Ձեզ և արտահայտել իմ անսահման ուրախությունը, որ, ի վերջո, պետական այցը, որը երկար սպասվում էր, Դուք գիտեք, որ միշտ սպասված հյուր եք Հայաստանի Հանրապետությունում, բայց այդ այցը եղավ հիմա և այդ այցն իր հետ բերեց նոր երանգներ, այսպիսով, ես կարծում եմ, դիվանագիտական փորձի մի նոր էջ բացելով և արձանագրվելով՝ որպես առաջին պետական ժողովրդական այց, ինչի կապակցությամբ մեզ բոլորիս շնորհավորում եմ»,-ամփոփել է վարչապետ Փաշինյանը։

Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար․ «Ես արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշել, որ այս պետական այցը մեզ համար ինքնին մեծ նշանակություն ունի։ Նախ և առաջ մենք խորապես տպավորված ենք այն ժողովրդական ջերմ ընդունելությունից, որին արժանացել է Ֆրանսիան, ինչպես նաև այն հաջողությունից, որն այս այցը ներկայացնում է Հայաստանի համար՝ թե՛ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, թե՛ առաջին անգամ անցկացվող Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի համատեքստում։ Ուստի մենք ուղեկցում և աջակցում ենք այս ամբողջ գործընթացին, որը ձեր աշխատանքի և հանձնառության արդյունքն է, և դուք գիտեք, որ Ֆրանսիան լինելու է ձեր կողքին։ Կարծում եմ՝ չափազանց կարևոր է շարունակել այս գործընթացը»։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այս պետական այցի շրջանակում կստորագրվեն մի շարք կարևոր համաձայնագրեր, որոնք ամբողջությամբ տեղավորվում են այն ռազմավարական գործընկերության շրջանակում, որը միասին պատրաստվում են ձևակերպել։ «Սակայն նույնքան կարևոր է, որ այս ամենից անդին գործընթացները շարունակվեն անշեղ առաջընթացով, հատկապես պաշտպանության և անվտանգության ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է շարունակաբար ամրապնդել ձեռքբերումները։ Դա կարևոր է թե՛ վերապատրաստումների, թե՛ համագործակցությունների, թե՛ սպառազինության առումով»,-ասել է Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ նույնքան կարևոր է ամրապնդել համագործակցությունը նաև տնտեսական հարաբերությունների և ներդրումների ոլորտներում։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ առաջիկայում նախատեսվում են նոր համագործակցություններ տարբեր ոլորտներում՝ սկսած արհեստական բանականությունից մինչև հանրային քաղաքականությունների իրականացմանը ցուցաբերվող աջակցություն․ «Դուք գիտեք, թե որքան մեծ է մեր աջակցությունը, և այն վերջին տարիներին զգալիորեն աճել է՝ լինի դա Ֆրանսիայի զարգացման գործակալության, թե այլ կառույցների միջոցով։ Եվ մենք ցանկանում ենք այն էլ ավելի ամրապնդել՝ ավելի մեծ ներդրումային տրամաբանությամբ»։

Էմանուել Մակրոնի կարծիքով՝ այս այցը միաժամանակ արտացոլում է երկու երկրների միջև հարաբերությունների ամրությունն ու ժամանակի ընթացքում ձևավորված խորությունը, ինչպես նաև միավորող բարեկամությունը, այն կարևոր փուլը, որով անցնում են և որն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։ «Սա մի գործընթաց է, որը մենք ուղեկցում ենք և որին հավատում ենք։ Այն պետք է նաև բացի նոր հեռանկարներ ապագայի համար, և դա մեզ համար իսկապես կարևոր է։ Կարծում եմ՝ կարող եմ ասել, որ Հայաստանը սիրված է Ֆրանսիայում, և այդ սերն արտահայտվում է նաև բազմաթիվ խաչվող ճակատագրերով։ Դրանք մարդկային պատմություններ են, որոնց կարելի է հանդիպել ինչպես Երևանի, այնպես էլ Լիոնի կամ Մարսելի փողոցներում։ Այսինքն՝ մենք ունենք փոխկապակցված ճակատագրեր։ Սա է նաև մեր երկկողմ հարաբերությունների յուրահատկությունն ու հարստությունը», — ամփոփել է Ֆրանսիայի նախագահը՝ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով քննարկումների բարձր մակարդակի, եվրոպական հաջողությունների և պետական այցի ջերմ մթնոլորտի համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև