Skip to main content

Վեհափառ Հայրապետի նկատմամբ իրականացվող «դատական գործընթացը» պարզապես ոտնձգություն չէ, այն շատ ավելի խորքային վտանգներ է պարունակում․ Ժողովրդավարական համախմբում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի անգամ է նման բան եղել, Վեհափառին խեղդել են. Փաշինյանը դրա՞ն է պատրաստվում. Հայկ Մամիջանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեղեցին միակ տեղն է, ուր ՔՊ-ի ձեռքերը չեն հասել, չեն էլ հասնելու. Սևակ Խաչատրյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց Հայրապետին հեռացնելու ընթացակարգ չկա. հնարավոր չէ. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վեհափառ, վեհափառ» վանկարկումների ու հավատավոր ժողովրդի հոծ բազմության միջով Կաթողիկոսը մտավ դատարան | Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց. Արա Զոհրաբյան | Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում | Հայ ժողովուրդն է ընտրում Հայոց Հայրապետին և հեռացնելու ընթացակարգ չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը. Նարեկ Կարապետյան | Այս ամոթալի օրերի բոլոր քաղաքական և իրավական գնահատականները տրվելու են ոչ թե իշխանության կամքով, այլ օրենքով, արդարությամբ և պատմության դատով. Թանդիլյան | ՈՒՂԻՂ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրվել է դատարան. ի՞նչ է կատարվում Էջմիածնում | «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի նիստերի դահլիճը | Հոգևորականին ավազանի անունով դիմելը պարզապես անքաղաքավարություն չէ, այլ՝ գործի դրվող գռեհկություն. Տեր Եսայի | Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել | Հարուցված քրեական հետապնդումն ու մեկնարկող դատավարությունը վերջին տարիներին պետական ինստիտուտների հեղինակազրկման և ապապետական գործողությունների նոր խայտառակ հանգրվանն է. Լուսավոր Հայաստան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Հայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ

Երևանը կարծես ուշադրություն չի դարձրել Վլադիմիր Զելենսկու՝ Մոսկվայի հասցեին հնչեցրած նողկալի հարձակումներին Հայաստան կատարած այցի ժամանակ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Իհարկե, Մոսկվայում արձանագրել են Բրյուսելի կողմից ակնհայտորեն ներշնչված Վլադիմիր Զելենսկու այցը Երևան, նրա նողկալի հակառուսական հարձակումները, որոնք հյուրընկալող հայկական կողմը ջանասիրաբար չէր նկատում»,- նշել է դիվանագետը։

Կալուգինի խոսքով՝ Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների անցկացումը տեղավորվում է հայ բնակչության համար գայթակղիչ եվրոպական «միրաժ» ստեղծելու տրամաբանության մեջ, հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

«Այս տեսանկյունից հատկանշական է մի պահ։ Հայ-եվրոպական գագաթնաժողովի արդյունքներով հայտարարության մեջ նշվում է Հայաստանում 2,5 միլիարդ եվրոյի, ընդգծում եմ, «հնարավոր ներդրումների» գումարը։ Սա հենց այն նույն գումարն է, որը ԵՄ-ն խոստացել էր դեռ մի քանի տարի առաջ, բայց այդ ընթացքում այդպես էլ չկարողացավ գտնել», — ուշադրություն է հրավիրել դեպարտամենտի ղեկավարը։

«Այսինքն՝ եվրոպացիները փորձում են «վաճառել» այն, ինչ չկա, ընդ որում՝ ոչ առաջին անգամ։ Կուրացնող «փայլի» տակից սպրդել է նաև այն, որ հայտարարության մեջ նշվում է Մեծամորի ատոմակայանի՝ հանրապետության էներգաապահովման հենասյուներից մեկի շահագործումից հանելու ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը», — հավելել է դիվանագետը։

Ինչպես նշել է Կալուգինը, այս ամենը միայն հաստատում է, որ եվրոպացիների՝ դեպի իրենց, ինչպես իրենք են ասում, «հավասար գործընկերները» տածած համառ ուշադրության հետևում կանգնած է բացառապես ուտիլիտար մոտեցումը, որի մասին բազմիցս ասվել է։ «Բրյուսելում ոչ ոք նույնիսկ չի մտածել Հայաստանի շահերի մասին, որը մինչև վերջին ժամանակները ձգտում էր հավասարահեռ դիրք գրավել ուկրաինական ճգնաժամի հարցում։ Եվրոպացիները հանրապետություն բերեցին իրենց ռուսատյաց օրակարգը և, կամա թե ակամա, դրան «միացրին» Երևանին։ Ըստ էության, երկիրն օգտագործեցին որպես հարմար հարթակ իրենց քաղաքական նախագծերի համար», — արձանագրել է դեպարտամենտի ղեկավարը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31