Skip to main content

Գեներալի շիրիմի հետ մարտերը շարունակվում են․ Սյուզի Բադոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուտի «լավ տղերքի» անունները մեկ տարի առաջ եմ ակնկալել ձեզանից, դու էլ եք հավելագրում արել. Ղազինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մագնեզիում չեմ խմում, բայց գործընկերներ ունեն, որ խմում են. թվերը վախենալու է. Նարեկ Կարապետյան | Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Արսեն Բաբայան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խնդիրը Հանրայինով ռեպորտաժ պատրաստելն էր՝ 50 տարուց ավելի դասավանդելուց հետո հայրս ԵՊՀ-ում չէ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ չեմ խնդրելու կամ չեմ պահանջելու, որպեսզի ինձ ընտրեք. Դավիթ Ղազինյան | Չի կարելի մարդկանց մասնավոր խոսակցությունները գաղտնալսել, ապա սարքել հանրային զրույցի թեմա. փաստաբան | Կապանում կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել 92-ամյա հետիոտնի․ մահացել է | Տպավորություն է՝ ԱԺ նիստերի դահլիճը զnհասեղան է․ եթե վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, այդպես մինչև ու՞ր ես հասնում․ Արամ Վարդևանյան | Դավիթ Ղազինյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու | Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր | Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև. Ծառուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրկին լարված իրավիճակ Աժ-ում

Լրահոս

Մինչև երկիրը մեջից չմաքրվի, մենք նորմալ պետություն չենք ունենա. Վարդան Ղուկասյանը ներկայացրել է ԴՕԿ կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթությունները

«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը հայտարարել է, որ այսուհետ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը պարբերաբար ներկայացնելու է քաղաքական ուժի նախընտրական ծրագրի հիմնարար դրույթներն ու ռազմավարական ուղղությունները։

Չնայած այն հանգամանքին, որ Վարդան Ղուկասյանի գրանցումը մերժվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ վերջին տարիներին Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, քաղաքական ուժը շարունակում է մասնակցել ընտրություններին և վարչապետի թեկնածու համարել հենց նրան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքական ուժի հայտարարության մեջ նշվում է, որ նախընտրական ծրագրում ոչ թե դատարկ խոստումներ են, այլ պետականաշինության, արդարության, ազգային արժանապատվության և հզոր Հայաստանի կառուցման հստակ քայլեր։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված ուղերձում Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը պետք է լինի այն պետությունը, որը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը։

«Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լինելու է այն պետությունը, որը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը, ոչ թե Հայաստանը դիտում է որպես գաղութ, պրոյեկտ կամ ազդեցության գոտի»,- նշել է Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը չունի հավերժ բարեկամներ ու հավերժ թշնամիներ, այլ ունի հավերժ պետական շահ։

Ղուկասյանը խոսել է նաև տարբեր երկրների հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ «Ռուսաստանի հետ գործընկերությունը հնարավոր է այն դեպքում, եթե հարգվի Հայաստանի անվտանգությունն ու արժանապատվությունը, Արևմուտքի հետ համագործակցությունը՝ եթե չեն փորձում քանդել հայկական ինքնությունը և պետությունը դարձնել արտաքին կառավարման կետ»։

Նա նաև կարևորել է Իրանի հետ փոխադարձ հարգանքի և անվտանգության հավասարակշռության վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաև Ֆրանսիայի, Հնդկաստանի, Չինաստանի և եվրոպական երկրների հետ համագործակցությունը, որը, նրա խոսքով, պետք է ուժեղացնի Հայաստանը։

Ղուկասյանը հայտարարել է, որ առաջնային ռազմավարական դաշնակիցը պետք է լինի հզոր հայկական պետությունը, հայկական բանակը և հայ մարդու կամքը։

«Թույլ պետությունը դաշնակից չունի, թույլ պետությանը օգտագործում են»,- ընդգծել է նա։

ԴՕԿ կուսակցության առաջնորդը նաև հայտարարել է, որ մինչև պետականաշինության գործընթացին անցնելը անհրաժեշտ է «սանիտարական մաքրում» իրականացնել երկրի ներսում։

«Մինչև երկիրը մեջից չմաքրվի, մենք նորմալ պետություն չենք ունենա»,- ասել է նա։

«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 15 համարի ներքո և ԿԸՀ է ներկայացրել 93 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։

Ըստ ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության տվյալների՝ Վարդան Ղուկասյանը 2022 թվականին մուտք է գործել ԱՄՆ, սակայն սահմանված ժամկետում չի լքել երկիրը, ինչի հետևանքով հայտնվել է միգրացիոն ընթացակարգում և ներկայում գտնվում է ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության կալանքի տակ՝ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև