Skip to main content

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը | ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան | Միասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարիներով դատարանների դռներ ենք, ես առաջարկություն ունեմ կառավարությանը. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 32 դատական գործեր ունենք, մեր սփականությունից մեզ վռնդել չեն կարող. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն. սեփականատիրոջ իրավունքը ոտնահարում եք, բիզնեսն շահը հովանավորում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ իմ տնից ուզում եք հանեք, արդարություն չկա, կա կոռուպցիա. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուտացնում, խմացնում են, հանցավոր խմբով Երևանը լափում. Տիգրան Հեքեքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանն էլ մեր թաղամասում տուն ուներ պայքարում էր «գերակա շահի» դեմ , հիմա մոռացավ | ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ կհամարենք. Պապոյան | Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր» | ՈՒՂԻՂ. Գերակա շահ ճանաչված թաղամասերի բնակիչների հրատապ ասուլիսը | Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան | Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի․ Իվետա Տոնոյան | 5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից ու մահացել

Լրահոս

Հունիսի 18-19-ին Բաքվի մերձակայքում կանցկացվի փառատոն՝ խոսուն անվանումով՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան». Սուրեն Սուրենյանց

Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը: Այս մասին գրել է Առաջարկ Հայաստանին միացած  «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Այս օրերին Բաքվում տիրում է հաղթանակի նախապատրաստման մթնոլորտ։

Մինչ Հայաստանի հասարակությունը մխրճված է քաղաքական տուրբուլենտության մեջ, իսկ Հայաստանի ղեկավարությունը անհաշվարկ սուրում է դեպի Արևմուտք, Բաքուն խոսքերից անցնում է գործի։

Հունիսի 18-19-ին Բաքվի մերձակայքում կանցկացվի փառատոն՝ խոսուն անվանումով՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան»։ Սա հստակ քաղաքական ազդանշան է. Բաքվում այլևս չեն գործում ստատուս-քվոյի տրամաբանությամբ, այլ մտածում են նոր տարածքների «յուրացման» մասին՝ այն տարածքների, որոնք Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս են:

Գլխավոր ինտրիգը, սակայն, կհանգուցալուծվի շատ ավելի շուտ՝ հունիսի 7-ին։ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, արդեն պատրաստվում է տոնել Հայաստանի նկատմամբ հաղթանակը։
Այդ հաղթանակի գլխավոր գործիքը ոչ թե զենքն է, այլ Հայաստանում սպասվող ընտրությունները։

Երևանում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար  իսկական հաղթանակ կլինի։ Թույլ, արտաքին շահառուներից կախված և ներքին խոցելի լեգիտիմություն ունեցող իշխանությունը Ադրբեջանի լավագույն դաշնակիցն է։

Հենց Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը քայլ առ քայլ հրաժարվեց Արցախից, իսկ այսօր արդեն Հայաստանը սահմանափակում է իր իրավազորությունը և ինքնիշխանությունը սեփական տարածքում։

Հայաստանը ներկայումս գտնվում է դատապարտվածի կարգավիճակում։ Հայաստանը հայտնվել է խորքային քաղաքական մեկուսացման մեջ։ Մենք փչացրել ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն անվտանգային վակուումը չենք լրացրել նոր դաշնակցային կապերով։

Մոսկվայի հետ կոնֆլիկտը՝  անհիմն էմոցիոնալ և պրագմատիկ առումով, փլուզեց գործող անվտանգության համակարգը, իսկ նորերը չստեղծվեցին։

Հայաստանը հայտնվել է անվտանգային վակուումում։

Այստեղ պետք է ուղղակիորեն ասել դառը ճշմարտությունը. ԵՄ-ն և Միացյալ Նահանգները անվստահելի գործընկերներ են։ Երբ բանը հասնում է իրական ռազմական աջակցությանը, Բրյուսելն ու Վաշինգտոնը առաջին հերթին հիշում են սեփական շահերը։ Ոչ մի ամերիկացի զինվոր չի կանգնի Նախիջևանի սահմանին, ոչ մի եվրոպացի դիտորդ չի փակի միջանցքը իր մարմնով։ Արևմուտքը Հարավային Կովկասում ունի իր շահերը, որոնց սպասարկումը հաճախ Հայաստանը դնում է մանրադրամի կարգավիճակում:

Ռուսաստանի հետ հակամարտությունը Հայաստանի համար ունենալու է ծանր տնտեսական և անվտանգային հետևանքներ։
Մոսկվայի հնարավոր հեռացումը Հայաստանից  ստեղծելու է վակուում, որը արագ լցվելու է ադրբեջանա-թուրքական տանդեմով։ Բաքուն հստակ տեսնում է այս խոցելիությունը և միայն ուժեղացնում է ճնշումը։

Հետևանքն անխուսափելի է. առանց դաշնակիցների մնացած Հայաստանը այսօր անպաշտպան է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ նկրտումների հանդիման։ Անկարան և Բաքուն գործում են համաժամանակյա՝ պահանջելով «Զանգեզուրի միջանցք»:

Արևմուտքից Հայաստանը լուրջ աջակցություն չունի և չի ունենալու. արևմտյան մայրաքաղաքներում այլ առաջնահերթություններ ունեն։

Հենց այդ պատճառով են Բաքվում ոգևորված։ Եթե հունիսի 7-ին Փաշինյանը կրկին պահպանի իշխանությունը, ապա Ադրբեջանի օրակարգի հաղթանակը կդառնա վերջնական և անդառնալի։

Հայաստանի համար անցանկալի այս սցենարը կարող է կասեցվել միայն մի դեպքում՝ Հայաստանի հասարակությունը հունիսի 7-ին պետք է մերժի Փաշինյանի իշխանությունը»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև