Skip to main content

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը | ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան | Միասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարիներով դատարանների դռներ ենք, ես առաջարկություն ունեմ կառավարությանը. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 32 դատական գործեր ունենք, մեր սփականությունից մեզ վռնդել չեն կարող. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն. սեփականատիրոջ իրավունքը ոտնահարում եք, բիզնեսն շահը հովանավորում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ իմ տնից ուզում եք հանեք, արդարություն չկա, կա կոռուպցիա. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուտացնում, խմացնում են, հանցավոր խմբով Երևանը լափում. Տիգրան Հեքեքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանն էլ մեր թաղամասում տուն ուներ պայքարում էր «գերակա շահի» դեմ , հիմա մոռացավ | ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ կհամարենք. Պապոյան | Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր» | ՈՒՂԻՂ. Գերակա շահ ճանաչված թաղամասերի բնակիչների հրատապ ասուլիսը | Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան | Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի․ Իվետա Տոնոյան | 5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից ու մահացել

Լրահոս

Ժողովուրդը սիրում է վարչապետին. մտածելակերպի փոփոխություն տեղի ունեցավ, որոշեցի կանգնել խաղաղության կողքին. Մհեր Արմենիան՝ ՔՊ քարոզարշավին

Մտածելակերպի և գաղափարի փոփոխություն տեղի ունեցավ ինձ մոտ: Երկար ժամանակ լինելով ընդդիմադիր դաշտում, տեսնելով այնտեղի գործունեությունը՝ իմ մեջ շատ բաներ վերլուծեցի և հասկացա: Որոշեցի, որ պետք է կանգանեմ այն օրակարգի կողքին, որը թելադրում է այսօր իշխանությունը, պետք է կանգնեմ խաղաղության կողքին: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, Armlur.am-ի հետ զրույցում ասել է երգիչ Մհեր Արմենիան:

Նա նշել է, որ ընդդիմադիր դաշտում կան մարդիկ, որոնք իսկապես հայրենասեր են, բայց կան նաև մարդիկ, որոնք ավելի շատ իրենց հարցերով են զբաղված, քան ժողովրդի:

«Ինձ համար առաջնայինն այն թեզն է, որ կա խաղաղության օրակարգը, դա ամենակարևորն է։ Այն օրակարգը, որ այսօր իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, տանում է առաջ, խաղաղությունն է և այդ խաղաղությունը մենք պետք է ամեն ինչ անենք, որ պահենք։

Մենք շատ դժվարություններ ենք տեսել: Բոլորս կուզեինք, որ Արցախը մերը լիներ, ես չեմ կարծում՝ կա մարդ, որը չէր ուզենա, բայց այսօր պետք է կարողանանք ինչքան հնարավոր է պահել այդ խաղաղությունը:

Արցախցի ընկերներ ունեմ, իրենց համար էլ է դժվար, ինչքան շատ դժվարություններ տեսանք: Ինձ համար միշտ էլ Արցախը եղել է և կմնա հայկական: Ամեն մարդ ունի իր կարծիքը, դրա համար ես կարող եմ ասել, որ մենք պետք է ամեն ինչ անենք, խաղաղության օրակարգը առաջ տանենք: Ոչ մեկ չի մոռանում մեր Արցախը, ոչ մեկ չի մոռանում մեր ապրածը»,-ասել է Մհեր Արմենիան:

Նա հավելել է, որ ժողովուրդը սիրում է վարչապետին, սերն է փրկելու աշխարհը և չարությունը չի հաղթի երբեք:

Facebook
Twitter

Կարդացեք նաև