ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում է | Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը արձակուրդ է վերցրել, Երևանում է | ԵԽԽՎ դիտորդները և Հայաստանի հարցով համազեկուցողը հետաքրքրվել են ընտրությունների նախապատրաստական ընթացքից | Ի՞նչ են հայտարարագրել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուները. Hetq | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու փոքր երեխա ունեմ. գազ չեն քաշում, անտառից էլ փայտ թույլ չեն տալիս բերել. դիլիջանցին՝ Թաթոյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը հանձել եք, 5 հազար տղայի մահվան պատճառ եք դարձել. Քաղաքացին՝ Փաշինյանին | Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ) | 1.5 մլն եվրո արժողությամբ նոր PR միջոցառում՝ Փաշինյանի համար | Նիդեռլանդներում 12 բուժաշխատողի կարանտին են ուղարկել հանտավիրnւսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար | Ժողովուրդը սիրում է վարչապետին. մտածելակերպի փոփոխություն տեղի ունեցավ, որոշեցի կանգնել խաղաղության կողքին. Մհեր Արմենիան՝ ՔՊ քարոզարշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս շենքում նստածը 6 տարի է զինվորների ծնողներին դռնեդուռ է ուղարկում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենդանու ոսկորը բերել են, ասում են՝ զոհված տղադ է, իմ տղան ողջ է.զոհվածի հայրը նստացույց է անում | Մշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենտների․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Ինձ համար անընդունելի է ցանկացած, թեկուզ Ռուսաստանի, միջամտություն Հայաստանի գործերին. Սամվել Կարապետյան | ՈՒՂԻՂ. Անհետ կորածի հայրը կառավարության դիմաց նստացույց է իրականացնում

Լրահոս

Ի՞նչ են հայտարարագրել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուները. Hetq

«Լուսավոր Հայաստան» կուսակցության 2026-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակն աչքի է ընկնում ոչ միայն երիտասարդ կազմով, այլև թեկնածուների ֆինանսական կարողությունների մեծ տարբերություններով։ Ո՞վ է ցուցակի ամենահարուստ անդամը, որքա՞ն է թեկնածուների միջին տարիքը, և ինչո՞վ են զբաղվում ցուցակի առաջին համարները քաղաքականությունից զատ։ «Հետք»-ը ուսումնասիրել է «Լուսավոր Հայաստանի» պատգամավորի թեկնածուների հայտարարագրերը և առանձնացրել «ամենա»-ներին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընգրկված պատգամավորի թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Հայտարարագրերում արտացոլված են ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների գույքի, եկամուտների ու դրամական միջոցների վերաբերյալ տվյալները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2015 թվականի դեկտեմբերին հիմնադրել են Էդմոն Մարուքյանը և նրա համախոհները։ Կուսակցությունը որդեգրել էր դասական լիբերալիզմի և եվրոպական մոդելի պետականաշինության գաղափարախոսությունը։

Կուսակցությունը 2016 թվականի Վանաձորի ավագանու ընտրություններում դարձավ քաղաքի երկրորդ քաղաքական ուժը։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԼՀԿ-ն «Քաղաքացիական պայմանագրի» և «Հանրապետության» հետ ձևավորեց «Ելք» դաշինքը, որն այն ժամանակ միակ արևմտամետ ընդդիմադիր ուժն էր ԱԺ-ում։ 2018 թվականի արտահերթ ընտրություններին կուսակցությունը մասնակցեց առանձին և անցավ խորհրդարան, սակայն 2021 թվականի արտահերթ ընտրություններում չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ներառված է 89 թեկնածու։ Ցուցակի առաջին համարը Էդմոն Մարուքյանն է։ Մարուքյանը եղել է պատգամավոր 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների Ազգային Ժողովում։ 2022-2024 թվականներին Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր։

Էդմոն Մարուքյանը երկու բնակարան ունի. մեկը 121.7 քմ է և գտնվում է Երևանում, երկրորդը 51.54 քմ է և գտնվում է Մարուքյանի հայրենի Վանաձորում։ Մարուքյանին է պատկանում նաև 18.8 քմ մակերեսով ավտոտնակ Երևանում և 2024 թվականի արտադրության «Toyota Camry» մեքենա։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը հաշվետու ժամանակահատվածում 4 մլն 774 հազար դրամ եկամուտ է ստացել։ Մարուքյանը 2,3 մլն դրամ աշխատավարձ ստացել է «Կոնտինենտալ թրեյդինգ քամփնի» ՍՊԸ-ից, 2 մլն 281 հազար դրամ՝ «Գլոբալ Ռիթեյլ» ՍՊԸ-ից։ Իսկ Լիբերալ քաղաքականության ինստիտուտից Մարուքյանը 189 հազար դրամ հոնորար է ստացել։ Մարուքյանի դրամական միջոցները կազմում են 23 մլն դրամ և 1565 եվրո։

«Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակի երկրորդ համարը լրագրող Կարպիս Փաշոյանն է։ Փաշոյանը 2024 թվականի մարտից Էդմոն Մարուքյանի հետ վարում է «Platform» փոդքաստը։ Նա նաև հարցազրույցներ է վարում իր յութուբյան ալիքում։

Փաշոյանը Երևանում գտնվող 61 քմ մակերեսով բնակարանի սեփականատեր է, ունի 2006 թվականի արտադրության «Honda civic» մակնիշի ավտոմեքենա։ Եկամուտ և դրամական միջոցներ չի հայտարարագրել։

Հակակոռուպցիոն փորձագետ, Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող Շուշանիկ Ավագյանը ցուցակում երրորդն է։ Նա հաշվետու ժամանակահատվածում 5,9 մլն դրամի եկամուտ է ստացել՝ մոտ 5 մլն դրամ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից, և 920 հազար դրամ՝ Լիբերալ քաղաքականության ինստիտուտից։

Ավագյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանում է 74.8 քմ մակերեսով բնակարան և կառուցվող շենքում 54.9 քմ մակերեսով բնակարանի գնման իրավունք։ Շուշանիկ Ավագյանը հայտարարագրել է 200.000 դրամ, 1200 դոլար և 500 եվրո։

Նախընտրական ցուցակի չորրորդ հորիզոնականում ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Գորգիսյանն է։ Նա 93 քմ մակերեսով, համատեղ սեփականությամբ բնակարան ունի Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, առանձնատուն և հողամաս Կոտայքի մարզում։ Գորգիսյանն ունի նաև 2010 թվականի արտադրության «Kia Sorento» ավտոմեքենա։

Հաշվետու ժամանակատվածում Գորգիսյանը մոտ 27 մլն դրամ աշխատավարձ է ստացել ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող «Էպամ սիսթեմզ» ընկերությունից։ Գորգիսյանը հայտարարագրել է 2.6 մլն դրամ։

Քիմիական նյութերի մեծածախ առևտրով զբաղվող «Պրապիոն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սուրեն Գյուրջինյանը ցուցակում հինգերորդն է։ Նրան է պատկանում «Պրապիոն» ՍՊԸ-ի 50%-ը և «Էյ թի էմ էս սոլյուշնս» ՍՊԸ-ի 18%-ը։

Գյուրջինյանը հայտարարագրել է 62.7 և 86.7 քմ մակերեսով 2 բնակարան Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում և 2 ավտոմեքենա՝ 2008 թվականի արտադրության «Honda CRV» և 2022 թվականի արտադրության «Mazda CX 50»։

Գյուրջինյանը «Պրապիոն» ՍՊԸ-ից որպես շահաբաժին ստացել է 122 մլն դրամ, որպես աշխատավարձ՝ 8.4 մլն դրամ, որպես վարձավճար՝ 3.3 մլն դրամ։ Եվս 12.7 մլն դրամ շահաբաժին Գյուրջինյանը ստացել է «Էյ թի էմ էս սոլյուշնս» ՍՊԸ-ից։ Սուրեն Գյուրջինյանի դրամական միջոցները կազմել են 2.2 մլն դրամ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 6-րդ համար Աննա Բաբայանը աշխատում է «Գուդ սոֆթ» ՍՊԸ-ում որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ։ Նա անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել։

Հաշվետու շրջանում Բաբայանը 5 տարբեր ընկերություններից և ԵՊՀ-ից ստացել է ընդհանուր առմամբ 5.3 մլն դրամ աշխատավարձ։ Բաբայանը հայտարարագրել է նաև 5.1 մլն դրամ, 17.000 դոլար և 210.000 ռուբլի։

Արարատ Ղուլյանը «Լուսավոր Հայաստանի» ցուցակում 7-րդն է։ Նա չի աշխատում։ Ղուլյանին է պատկանում Գորիսում գտնվող 86 քմ մակերեսով մեկ բնակարան, երկու հողամաս և մեկ բնակելի տուն Ներքին Խնձորեսկ բնակավայրում։ Արարատ Ղուլյանը հայտարարագրել է «Vaz 2121» մակնիշի երկու ավտոմեքենա՝ 2008 և 1992 թվականների արտադրության։ Հաշվետու ժամանակահատվածում Ղուլյանի դրամական միջոցները կազմել են 700.000 դրամ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031