Skip to main content

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը | ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան | Միասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարիներով դատարանների դռներ ենք, ես առաջարկություն ունեմ կառավարությանը. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 32 դատական գործեր ունենք, մեր սփականությունից մեզ վռնդել չեն կարող. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն. սեփականատիրոջ իրավունքը ոտնահարում եք, բիզնեսն շահը հովանավորում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ իմ տնից ուզում եք հանեք, արդարություն չկա, կա կոռուպցիա. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուտացնում, խմացնում են, հանցավոր խմբով Երևանը լափում. Տիգրան Հեքեքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանն էլ մեր թաղամասում տուն ուներ պայքարում էր «գերակա շահի» դեմ , հիմա մոռացավ | ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ կհամարենք. Պապոյան | Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր» | ՈՒՂԻՂ. Գերակա շահ ճանաչված թաղամասերի բնակիչների հրատապ ասուլիսը | Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան | Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի․ Իվետա Տոնոյան | 5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից ու մահացել

Լրահոս

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը արձակուրդ է վերցրել, Երևանում է

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը արձակուրդում է, Մոսկվայից եկել է Երևան։

Aysor.am-ին Գուրգեն Արսենյանը տեղեկացրել է՝  երեկվանից է արձակուրդում, այն տևելու է մինչև հունիսի 1-ը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը պնդել է նաև՝ արձակուրդ վերցնելը կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում նոր զարգացումների կամ այն հանգամանքի հետ, որ իրեն օրերս հրավիրել են Ռուսաստանի ԱԳՆ և բողոքի նոտա հղել Հայաստանին։

«Իմ արձակուրդը ի՞նչ կապ ունի այդ զարգացումների հետ: Այդ ամենը զուգադիպություն է: Արձակուրդ մեկնելու դիմումը գրել եմ մեկ ամիս առաջ»,-ասել է Արսենյանը՝ այլ հարցերի չանդրադառնալով:

Հիշեցնենք՝ Ռուսաստանը մայիսի 7-ին բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Երևանում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հնչեցրած հայտարարությունների պատճառով։

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին ՌԴ ԱԳՆ-ում ներկայացվել է երկրի  դիրքորոշումն առ այն, որ Հայաստանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն իր ահաբեկչական բնույթի սպառնալիքները հնչեցնելու համար հարթակ տրամադրելը անընդունելի է։ Առանձնահատուկ ընդգծվել է այն փաստը, որ Հայաստանի իշխանությունը անհրաժեշտ բացասական գնահատական չի տվել Երևանում Ռուսաստանի հասցեին Ուկրաինայի նախագահի հնչեցրած հայտարարություններին, ինչը չի բխում ՀՀ-ՌԴ գործընկերային հարաբերությունների բնույթից։

Արսենյանը պարտավորվել է զեկուցել պաշտոնական Երևանին Ռուսաստանի դիրքորոշման մասին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև