Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի նախագահությամբ, մայիսի 12-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Պատվիրակության կազմում են եղել ԵԽԽՎ անդամներ Իտալիայի Հանրապետությունից, Շվեյցարիայի Համադաշնությունից, Իսպանիայի Թագավորությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Շվեդիայի Թագավորությունից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵԽԽՎ Ընտրությունների բաժնից։ Պատվիրակության կազմում է եղել նաև ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Բորիանա Աբերգը։ Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ևս հյուրընկալվել է ԿԸՀ-ում։
Հյուրերը հետաքրքրվել են ընտրությունների նախապատրաստական ընթացքից, նախընտրական քարոզչության օրենսդրական կարգավորումներից և առհասարակ ընտրական օրենսդրությունից։
















































