Skip to main content

Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է երկու ամիս տնային կալանք․ Անի Գևորգյան | Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին | Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico | Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին | Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան | Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից | Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում | Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնողների ու փրկողների պարագայում Ադրբեջանը ստանում է իր ուզածը, գուցե կոալիցիա կազմեք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

Լրահոս

«Ձայների փոշիացման» թեզը կեղծ չէ. անցողիկ շեմը չհաղթարող ուժերը, այո՛, փոշիացնում են ձայները

Oրերս հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր մի գրառմամբ, որում, հիմնվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարված մանդատների բաշխման մեթոդաբանության վրա, հանգել էր այն եզրակացության, որ ԱԺ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթարող ուժերի ձայները չեն բաշխվում անցողիկների միջև, այլ դրանք ուղղակի հաշվարկում չեն մասնակցում, և, հետևաբար, այդպիսով վերջ է դրվում «ձայների փոշիացման», ինչպես գրառման հեղինակն է նշում՝ «կեղծ, ծայրահեղ դեստրուկտիվ ու ընտրությունների վրա իրական, բացասական ազդեցություն ունեցող թեզին»։

Սուրեն Սահակյանն իր գրառման մեջ ճիշտ է ներկայացրել մեթոդաբանությունը, բայց եզրակացությունը՝ ոչ։ Խնդիրը զուտ տրամաբանական է։

Ենթադրենք քվեարկել է 1 մլն քաղաքացի, և շեմը հաղթահարել են երեք ուժ՝

  • Ուժ 1՝ 35% (350 հազ. ձայն)
  • Ուժ 2՝ 25% (250 հազ. ձայն)
  • Ուժ 3՝ 15% (150 հազ. ձայն)

Մնացած 25%-ը (250 հազ. ձայն) բաժին է հասել շեմը չհաղթահարածներին։

Եթե մանդատները բաշխվեին ողջ 1 մլն ձայնի համամասնությամբ, երեք ուժը կստանար 35, 25 և 15 մանդատ՝ ընդամենը 75։ Մնացած 25 մանդատը պարզապես կմնար չբաշխված։

Բայց իրականում հաշվարկն արվում է ոչ թե 1 մլն, այլ 750 հազար ձայնի հիման վրա՝ միայն շեմը հաղթահարածների հանրագումարով։ Արդյունքում մանդատները դառնում են՝

  • Ուժ 1՝ 47 (+12)
  • Ուժ 2՝ 34 (+9)
  • Ուժ 3՝ 20 (+5)

Աճը՝ ընդհանուր +26 մանդատ։ Հենց այս 26 մանդատն էլ չհաղթահարածների 250 հազար ձայնի համամասնական վերաբաշխման արդյունքն է։ Հաշվարկի հիմքը` 1 մլն-ից 750 հազարի փոխելը մաթեմատիկորեն համարժեք է այդ 250 հազար ձայնը հաղթահարածների միջև համամասնորեն բաշխելուն։

Հեղինակի սխալն այն է, որ նա շփոթում է երկու տարբեր բան՝ հաշվարկի մեխանիզմը (ինչպես են թվերը ստացվում) և հաշվարկի արդյունքը (ով քանի մանդատ է ստանում)։ Ձևականորեն մեխանիզմն իսկապես «չի վերցնում» չհաղթահարածների ձայները և «չի ավելացնում» հաղթահարածներին։ Սակայն, քանի որ հաշվարկի հիմքը փոխվում է, արդյունքը նույնն է, ինչ ուղղակի վերաբաշխման դեպքում։ Հենց սա էլ կոչվում է «ձայների փոշիացում»։

«Ձայների փոշիացման» մասին թեզը կեղծ չէ։ Հաճախ փորձ է արվում այս թեման ներկայացնել որպես բացառապես քաղաքական մանիպուլյացիա, սակայն իրականում այստեղ կա մաթեմատիկական հստակ տրամաբանություն։ Համամասնական ընտրակարգում յուրաքանչյուր ձայն, որը տրվում է անցողիկ շեմը չհաղթահարած ուժին, փաստացի դուրս է մնում մանդատների բաշխումից, բայց այդ ձայները քաղաքական վակուումում չեն անհետանում․դրանք վերածվում են հավելյալ առավելության այն ուժերի համար, որոնք հաղթահարել են շեմը։

Բայց այդ առավելությունից ամենամեծ օգուտը ստանում է հենց առաջին տեղը զբաղեցրած քաղաքական ուժը, քանի որ այդ «բոնուսը» բոլորին հավասարաչափ չի բաժանվում։ Մանդատների վերաբաշխումն իրականացվում է արդեն անցած ուժերի ստացած տոկոսների համամասնությամբ, այսինքն՝ որքան մեծ է որևէ ուժի հիմնական արդյունքը, այնքան ավելի մեծ մասնաբաժին է նա ստանում «կորած» ձայների հաշվին։ Վերևում բերված օրինակը դրա վառ ապացույցն է՝ ամենաշատ ձայներ ստացած ուժը ի հավելումն ունեցավ +12 մանդատ, ամենաքիչ ձայնով անցողիկ շեմը հաղթահարածը՝ +5 մանդատ։

Այլ կերպ ասած՝ եթե, օրինակ, փոքր քաղաքական ուժերը, գիտակցելով, որ չեն հաղթահարելու անցողիկ շեմը, մտնում են ընտրապայքարի մեջ, արդյունքների վերջնական հաշվարկի ժամանակ իրենց կողմից հավաքած 0,5, 1, 2, 3 տոկոս ձայները ԲԱՑԱՌԱՊԵՍ հավելյալ առավելություն են ստեղծելու ամենից շատ ձայներ ստացած քաղաքական ուժի համար։ Հենց սա է «ձայների փոշիացման» թեզի իրական հիմքը։

168.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև