Skip to main content

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը | ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան | Միասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարիներով դատարանների դռներ ենք, ես առաջարկություն ունեմ կառավարությանը. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 32 դատական գործեր ունենք, մեր սփականությունից մեզ վռնդել չեն կարող. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն. սեփականատիրոջ իրավունքը ոտնահարում եք, բիզնեսն շահը հովանավորում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ իմ տնից ուզում եք հանեք, արդարություն չկա, կա կոռուպցիա. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուտացնում, խմացնում են, հանցավոր խմբով Երևանը լափում. Տիգրան Հեքեքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանն էլ մեր թաղամասում տուն ուներ պայքարում էր «գերակա շահի» դեմ , հիմա մոռացավ | ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ կհամարենք. Պապոյան | Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր» | ՈՒՂԻՂ. Գերակա շահ ճանաչված թաղամասերի բնակիչների հրատապ ասուլիսը | Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան | Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի․ Իվետա Տոնոյան | 5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից ու մահացել

Լրահոս

Թրամփը սպшռնում է Իրանին նոր պատերազմով, Նիկոլը սպшռնում է ընդդիմությանը նոր ռեպրեսիաներով. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է.

«Թրամփը սպառնում է Իրանին նոր պատերազմով, Նիկոլը սպառնում է ընդդիմությանը՝ նոր ռեպրեսիաներով:

BBC-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Պարսից ծոցի երկրների խնդրանքով, հետաձգում է երեքշաբթի օրը (այսօր) Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նախատեսված նոր հարվածը, քանի որ զուգահեռ ընթանում են բանակցություններ։

Թրամփը նշել է, որ գուցե հնարավոր է բանակցվող համաձայնագիրը ընդունելի լինի ԱՄՆ-ի համար։

Truth Social սոցիալական ցանցի իր էջում ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ հրահանգել է առաջին իսկ հրամանով սկսել Իրանի դեմ լայնածավալ հարձակում, եթե Իրանի հետ ցանկալի համաձայնություն ձեռք չբերվի։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է մնալ անկայուն և պայթյունավտանգ:

Իրավիճակը հայաստանյան նախընտրական քարոզարշավում՝ նույնպես:

Մենք բոլորս գտնվում ենք Հայաստանի պետականության համար բախտորոշ ընթացքի մեջ:

Այս պահին, դատելով սրվող իրավիճակից, այնքան էլ վստահ չեմ, որ ՔՊ-ի այսպիսի գործելաոճով, խորհրդարանական ընտրությունները խաղաղ ու ողջամիտ ճանապարհով հասնելու են հունիսի 7-ին: Արդեն ենթադրելի է, որ գործող կառավարիչները, սպասվելիք պարտությունից խուսափելու համար, նախընտրական գործընթացները կարող են տանել բոլորովին այլ ճանապարհով:

Հ.Գ.

Եթե չեմ սխալվում, մի առիթով ինքն էր ասել, որ բանակցություններում իրեն «գժի տեղ է դնում»: Այդ կերպ, երևի փորձում էր ձախողել, ձգձգել բանակցային գործընթացի այդ փուլը և/կամ խուսափել պատասխանատվությունից: Արդյունքը՝ պարզ է, թե ինչ աղետ բերեց հայ ժողովրդի համար:

Իսկ ի՞նչն է խանգարում, որ այս ընտրություններում էլ նույնը անի»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև