Skip to main content

«Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ Զախարովա | Տիգրանաշենի հանձնումը կկտրի Հայաստանի հարավային զարկերակը. Գալչյանը՝ «անկլավների», լոգիստիկ ճգնաժամի և տարածքային փոխանակման հնարավորության մասին | Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան | Իրանը հայտարարել է պաշտպանականից հարձակողական ռազմական դոկտրինի անցնելու մասին | ՔԿ Երևան քաղաքի վարչության պետի աշխատասենյակում ոստիկանության ծառայողը ծեծի է ենթարկվել | Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան | Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանի մասին ԱԺ ամբիոնից դատողություններ անելուց առաջ արժե պատասխանել մեկ պարզ, բայց քաղաքականապես շատ ծանր հարցի․ Հենրիխ Դանիելյան | Տիգրանաշենը վերջին մեծ արարի առաջին հանգրվանն է․ Հայկ Մարտիրոսյան | Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. WT | Սեյրան Օհանյանի տիկնոջ նոր գրառումը | Արշավ-բանակում դեպի Խուստուփ. Արցախի ՀՄԸՄ | Ասեց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը. Շարմազանով | Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի տարածքում, խարույկի շուրջ զրուցել մասնակիցների հետ | ՀՀ քաղաքացիներն օգտվել են ՀՀ վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող գումարի փոխհատուցման՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցությունից․ ԱԳՆ | Նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում Ռուսաստանը չի շեղվի ժողովրդական ինքնիշխանության սկզբունքներից․ Պուտին

Լրահոս

Հայտնի են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման մանրամասները. Hetq

Ապրիլի 29-ին Աղվերանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել եւ փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ 3 ուղեցույցների նախագծերի տեքստերը: Կողմերը պայմանավորվել էին, որ կդիմեն իրենց կառավարություններին՝ ուղեցույցները հաստատելու համար։ Այսինքն՝ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համապատասխան որոշումներով պետք է հաստատեն այս ուղեցույցները: Այս մասին գրում է Հետքը։

Եվ ահա ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում՝ e-draft.am-ում, մայիսի 15-ից մինչեւ 31-ը քննարկման է դրվել 3 ուղեցույցները հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը, որը կազմել է Արդարադատության նախարարությունը:

Սահմանազատումն սկսվել է 2024-ի գարնանը

Հիշեցնենք, որ 2024 թ. օգոստոսի 30-ին երկու կողմերի հանձնաժողովները ստորագրել էին իրենց համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը սեպտեմբերին Սահմանադրական դատարանը ճանաչեց ՀՀ սահմանադրությանը համապատասխանող, իսկ ԱԺ-ն վավերացրեց նույն տարվա հոկտեմբերի 23-ին:

Բայց դեռ այս համաձայնությունից առաջ՝ 2024-ի ապրիլի 19-ին, կողմերն արդեն սկսել էին սահմանազատումը Տավուշի մարզի ուղղությամբ՝ Բաղանիս-Բաղանիս Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրիմլի եւ Բերքաբեր-Ղզլ Հաջիլի հատվածներում (տես ստորեւ՝ քարտեզում), ինչը մեծ բողոքի ալիք բարձրացրեց հատկապես տավուշցիների շրջանում եւ ապա վերաճեց ավելի մեծ բողոքի շարժման («Տավուշը հանուն հայրենիքի»):

Այլ կերպ ասած՝ սահմանազատման պրոցեսն սկսվել էր՝ չսպասելով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի հաստատմանը:

Ընդ որում՝ տեղի է ունեցել ոչ միայն սահմանազատում (դելիմիտացիա), այսինքն՝ սահմանների ճշգրտում քարտեզի վրա, որն այս հանձնաժողովների փաստացի գործառույթն է, այլեւ կատարվել է սահմանագծում կամ դեմարկացիա, այսինքն՝ գետնի վրա, իրական պայմաններում սահման է անցկացվել՝ սահմանային սյուներ են տեղադրվել, փշալարեր են անցկացվել, Կիրանց գյուղի մոտ էլ պատ է կառուցվել:

Իրականացված դեմարկացիայի ընթացքում հայկական զորքը վերը նշված 4 հատվածներում հետ է քաշվել: Եվ միայն մեկ՝ Բերքաբեր-Ղզլ Հաջիլի հատվածում է, որ ադրբեջանցիները հանել են իրենց մարտական դիրքը: Ընդ որում՝ խոսքն ընդամենը մեկ դիրքի մասին է, այնինչ առաջնագծից հանված հայկական մարտական դիրքերը մի քանիսն են եղել: Ամենակարեւորը՝ ադրբեջանցիները, ՀՀ սուվերեն տարածքում՝ Ջողազի ջրամբարի պատվարի մոտ գտնվող իրենց այդ մեկ դիրքը հանելով, այն ընդամենը տեղափոխել են շուրջ 350 մ հեռու, բայց կրկին մնացել են ՀՀ սուվերեն տարածքում։ Պարզապես այս նոր դիրքի տարածքը դուրս է սահմանազատված ու սահմանագծված հատվածներից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31