Skip to main content

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը | ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան | Միասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարիներով դատարանների դռներ ենք, ես առաջարկություն ունեմ կառավարությանը. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 32 դատական գործեր ունենք, մեր սփականությունից մեզ վռնդել չեն կարող. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն. սեփականատիրոջ իրավունքը ոտնահարում եք, բիզնեսն շահը հովանավորում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ իմ տնից ուզում եք հանեք, արդարություն չկա, կա կոռուպցիա. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուտացնում, խմացնում են, հանցավոր խմբով Երևանը լափում. Տիգրան Հեքեքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանն էլ մեր թաղամասում տուն ուներ պայքարում էր «գերակա շահի» դեմ , հիմա մոռացավ | ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ կհամարենք. Պապոյան | Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր» | ՈՒՂԻՂ. Գերակա շահ ճանաչված թաղամասերի բնակիչների հրատապ ասուլիսը | Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան | Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի․ Իվետա Տոնոյան | 5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից ու մահացել

Լրահոս

Նորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների մասին

Նորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով: Այս մասին «Sputnik» ռադիոյի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Պատկերացրեք՝ օդանավակայան, սպասասրահ, տրանսֆեր, չվերթի կցում։ Մի քանի ուղևոր, որոնք անցել են զննման բոլոր տեսակները, սահմանը, հսկողությունը և այդպես շարունակ։ Յուրաքանչյուրը, բառացիորեն նրանցից յուրաքանչյուրը բարեխիղճ է, ունի որոշակի նպատակներ ու խնդիրներ։ Եվ ահա, երբ հայտարարվում է վայրէջքը, հանկարծ ուղևորներից մեկը, որը կարծես թե գրանցված է այդ չվերթի համար, ասում է՝ գիտեք, իսկ ինձ պետք չէ ԲՏԲ կետ, ինձ պետք է… դե, հավանաբար, նույնիսկ ավելի մոտ է Գ կետին», — ասել է Զախարովան

Խոսելով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտման մասին՝ Զախարովան նշել է, որ դա նույնիսկ արդեն երկու աթոռին նստելու փորձ չէ։

«Նորմալ չէ, երբ տեղի է ունենում մանիպուլյացիա։ Երբ բարի մտադրություններն ու օրինականությունը, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով։ Այ սա նորմալ չէ։ Եթե դու ցանկանում ես հասնել Գ կետ՝ Բ կետի միջով, դա նույնպես հնարավոր է։ Կոչվում է տարանցում։ Բայց դա ունի իր լոգիստիկան։ Երբ դու գրանցվում ես դեպի Բ կետ, դու թռչում ես, այնտեղ իջնում, բոլորին հրաժեշտ տալիս, գնում այնտեղ, ուր պետք է։ Դա բաց ընտրություն էր։ Բայց այն արվել էր։ Ցանկանո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ», — պարզաբանել է նա։

2025 թվականի գարնանը Հայաստանում ընդունվել է օրենք՝ Եվրամիությանը անդամակցելու հանրապետության մտադրության մասին, թեև բուն միավորումը երկրին անդամակցություն չէր առաջարկել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Երևանը գիտակցում է հանրապետության՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցության անհամատեղելիությունը, սակայն երկիրն իր օրակարգը կհամադրի երկու միավորումների հետ այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև