Skip to main content

Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր | ԵԽԽՎ-ն փաստացի կոչ է անում Փաշինյանին դադարեցնել ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումները․ Աբրահամյան | ԱՄՆ-ը կարող է պատժամիջnցներից հանել Իրանի և Իրաքի միջև ավիաչվերթների մի մասը․ Reuters | ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Տուրլովը կայցելի Հայաստան | Միջազգային մակարդակի «ապտակ»՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին | Փաշինյանի ղեկավարության ներքո ներկայիս վարչակազմը հրաժարվել է եկեղեցու և պետության միջև որևէ սահման պահելուց և աննախադեպ արշավ է վարում եկեղեցու ազատության դեմ․ ԵԽԽՎ պատգամավոր | Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբ | Զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ անձ կալանավորվել է. ՔԿ | Կոտայքում «Mitsubishi Pajero»-ն բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր | 2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում | Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ | Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ | Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրա վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան

Լրահոս

Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիան անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշմանը։

Հիշեցնենք՝ Իսրայելի կառավարությունը կիրակի օրը միաձայն քվեարկությամբ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի՝ անցած շաբաթվա վերջին ներկայացրած համապատասխան որոշման նախագծին։

«Կարճ ժամանակ առաջ Իսրայելի կառավարությունը հաստատեց իմ ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը»,- քվեարկությունից հետո հայտարարել է Սաարը․ «Ճիշտ քայլն անելու համար երբեք ուշ չէ»։

Սաարը նաև շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցության համար։

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է․ «Ամբողջ աշխարհի աչքի առաջ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ համակարգված բռնություններ իրականացնող և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով դատական քննության առարկա հանդիսացող Իսրայելի կառավարությունը 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները։

Իրավական և պատմական փաստերն անտեսող այս անբարեխիղճ նախաձեռնությունը բացահայտում է այն ծանր իրավիճակը, որում հայտնվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա հանցակիցները, որոնց նկատմամբ պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների առնչությամբ Միջազգային քրեական դատարանում իրականացվող քննության շրջանակում տրված են ձերբակալության հրամաններ։ Թուրքիան շարունակելու է վճռականորեն աշխատել, որպեսզի ավարտվեն Իսրայելի՝ տարածաշրջանում իրականացվող ընդարձակողական և ապակայունացնող քաղաքականությունները, ինչպես նաև որպեսզի Նեթանյահուի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի դատարանի առաջ՝ Պաղեստինի ժողովրդի, առաջին հերթին՝ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունների համար»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև