Skip to main content

Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր | ԵԽԽՎ-ն փաստացի կոչ է անում Փաշինյանին դադարեցնել ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումները․ Աբրահամյան | ԱՄՆ-ը կարող է պատժամիջnցներից հանել Իրանի և Իրաքի միջև ավիաչվերթների մի մասը․ Reuters | ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Տուրլովը կայցելի Հայաստան | Միջազգային մակարդակի «ապտակ»՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին | Փաշինյանի ղեկավարության ներքո ներկայիս վարչակազմը հրաժարվել է եկեղեցու և պետության միջև որևէ սահման պահելուց և աննախադեպ արշավ է վարում եկեղեցու ազատության դեմ․ ԵԽԽՎ պատգամավոր | Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբ | Զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ անձ կալանավորվել է. ՔԿ | Կոտայքում «Mitsubishi Pajero»-ն բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր | 2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում | Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ | Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ | Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրա վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան

Լրահոս

Հայաստանի իշխանությունների արձագանքը չեմ տեսել. Խաչատրյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը.

«Իհարկե, կլինեն մարդիկ, հիմնականում կամ նույնիսկ բացառապես Հայոց ցեղասպանության ճանաչման թշնամիներ, ովքեր կհայտարարեն․ «Իսրայելը Հայոց ցեղասպանությունն օգտագործում է իր սեփական քաղաքական նպատակների համար»։ Բա չէ, ի սեր ձեր սիրուն աչքերի։ Քաղաքականության ողջ արվեստը այլ կողմերի հետ ընդհանուր շահերի (թեկուզև կարճաժամկետ) նույնականացումն ու քո երկարաժամկետ նպատակներին ի նպաստ օգտագործումն է։ Առավել բարդ է, երբ դիմացիդ կողմի հետ երկար աշխատելու կարիք կա՝ ապացուցելու համար, որ առկա է շահերի նույնացում, և որ անհրաժեշտ է որոշակի գործողություն քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ու կարևոր չէ, դիմացիդ կողմի քաղաքական շահը ներքաղաքական, թե արտաքին քաղաքական է։ Կարևոր է, որ կա համընթաց ալիք։

Հայաստանի իշխանությունների արձագանքը չեմ տեսել։ Կա՞։ Պատմական առիթ է փորձել ազդել տարածաշրջանում ձևավորվող գործընթացների վրա, հաշվի առնելով Իսրայել — Ադրբեջան սերը և Իսրայել — Թուրքիա ատելությունը։ Ռիսկ կանե՞ն, թե՞ կվախենան։ Չէ՞ որ Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց ցեղասպանության մասին․․․»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև