Skip to main content

Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր | ԵԽԽՎ-ն փաստացի կոչ է անում Փաշինյանին դադարեցնել ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումները․ Աբրահամյան | ԱՄՆ-ը կարող է պատժամիջnցներից հանել Իրանի և Իրաքի միջև ավիաչվերթների մի մասը․ Reuters | ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Տուրլովը կայցելի Հայաստան | Միջազգային մակարդակի «ապտակ»՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին | Փաշինյանի ղեկավարության ներքո ներկայիս վարչակազմը հրաժարվել է եկեղեցու և պետության միջև որևէ սահման պահելուց և աննախադեպ արշավ է վարում եկեղեցու ազատության դեմ․ ԵԽԽՎ պատգամավոր | Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբ | Զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ անձ կալանավորվել է. ՔԿ | Կոտայքում «Mitsubishi Pajero»-ն բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր | 2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում | Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ | Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ | Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրա վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան

Լրահոս

Սահմանադրականի դատարանը միակ մարմինն է, որը վերիշխանական է, կարող է վեր լինել բոլոր ճնշումներից․ Վարդևանյան

Վահագն Հովակիմյանը որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, չի կարող լինել անկախ և անաչառ։ Օբյեկտիվորեն չի կարող՝ ելնելով նրանից, որ ոչ թե մի կուսակցության անդամ է եղել նախկինում, այլ հիմնադիր անդամ է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարել է ԿԸՀ-ն՝ պատշաճ վերահսկողություն չիրականացնելով ընտրությունների ընդհանուր գործընթացի նկատմամբ, այն, ինչ կատարվեց վարչական դատարանի վճիռը չկատարելու միջոցով վերաքվեարկության հետ կապված, որտեղ բառացիրորեն գրված էր, որ ԿԸՀ-ն ստիպված է լինելու իրականացնել վերաքվեարկություն, այդ ամենը ընտրակեղծարարության հետ կապ ունի՞, թե՞ ոչ։ Վարդևանյանը ՍԴ լեգիտիմության տեսանկյունից խնդիր է տեսնում՝ Սեդա Սաֆարյանի մասնակցությամբ գործի քննության առնչությամբ։

«Սահմանադրականի դատարանը միակ մարմինն է, որը վերիշխանական է, կարող է վեր լինել բոլոր ճնշումներից, ցանկացած միջամտությունից, իսկապես վերիշխանական դիրքից լուծել Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ վեճը։ Իսկ այն, որ ընտրությունները եղել են ատելության խոսքի, վարչական ռեսուրսի չարաշահման, մի շարք այլ ընտրախախատումների դեպքերով, որոնք հավասարությունն ու ազատությունը խաթարել են, դա փաստ է»,- ասաց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև