Skip to main content

Ստեփանավան քաղաքում ենք, հարյուրավոր հայրենակիցների հետ ունեցանք առանձնազրույց. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. «Մուլթի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել աշխատավայրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անցկացնել արձակուրդը Երեւանո՞ւմ | Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ նախագիծը կուղարկվի ՍԴ | Երեկ Դավթաշենի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնաuպանnւթյուն է գործել | Օդի ջերմաստիճանը վաղվանից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով | ՀՀ ժողովրդավարական ինստիտուտները Ադրբեջանի կառույցների նման բուտաֆորիա են դարձել․ Տաթևիկ Սողոյան | «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը | Եթե մեզ այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու. բողոքի ակցիա՝ «Մուլտի Սթոուն»-ի դիմաց | Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը ԱՄՆ-ում անցկացված «World Open 2026» կայծակնային շախմատի մրցաշարում | Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) | 19-ամյա երիտասարդի խափանման միջոցը փոխվել է | Ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար. Գագիկ Ծառուկյան | Ինչպես է նախկին համայնքապետը Կարբիի ձորում ընդլայնել ընտանեկան բիզնեսը. ՔԿ-ում սպասում են վարույթի վաղեմության ժամկետը լրանալուն. Hetq | ՔՊ-ից ովքեր են 12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները․ Ազատություն

Լրահոս

Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից

«ՀայաՔվե» միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանը ուղերձը է հղել կալանավայրից.

«Սիրելի´ բարեկամներ,

Գործող թրքամետ վարչախումբը, սպառելով քաղաքակիրթ պայքարի միջոցները, դիմել է ազգային գործիչների դեմ զանգվածային բռնաճնշումների: Հարյուրավոր անձանց նկատմամբ շինծու գործեր են հարուցվել` մեկը մյուսից անհեթեթ պատրվակներով:

Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև մեր երկրում արդարության հաղթանակ և վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից:

Մեր բոլոր համախոհներին և աջակիցներին ցանկանում եմ ուժ, եռանդ և անվեհեր պայքարի ոգի` մինչև վերջնական հաղթանակ։

«ՀայաՔվե» միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյան, «Արմավիր» ՔԿՀ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև