Skip to main content

Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է երկու ամիս տնային կալանք․ Անի Գևորգյան | Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին | Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico | Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին | Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան | Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից | Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում | Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնողների ու փրկողների պարագայում Ադրբեջանը ստանում է իր ուզածը, գուցե կոալիցիա կազմեք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

Լրահոս

Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-մայիս ամիսներին։

Այսպես.

  • 2026թ. մայիսին տնտեսական ակտիվության աճն էականորեն արագացել է՝ հասնելով 11.7%-ի, ինչի արդյունքում հունվար-մայիս ամիսների կուտակային աճը կազմել է 8.0%, սակայն աճի կառուցվածքը շարունակում է պարունակել կայունության ռիսկեր։ Աճի հիմնական աղբյուրներն են եղել արդյունաբերությունը, ծառայությունները, ինչպես նաև շինարարությունը։ Արդյունաբերության նպաստումը զգալիորեն պայմանավորված է եղել հանքարդյունաբերությամբ և վերաարտահանման տարրեր պարունակող ենթաոլորտներով, որոնց հետագա աճի հնարավորություններն անորոշ են։
  • Շինարարության ոլորտում բարձր աճը ոչ միայն պահպանվել է, այլև մայիսին որոշակիորեն արագացել է։ Հունվար-մայիս ամիսներին շինարարության ծավալներն աճել են 24.1%-ով՝ չնայած նախորդ տարվա բարձր բազային և Երևանի մասով հիպոթեքային վարկերի տոկոսավճարների վերադարձի ծրագրի աստիճանական ավարտից բխող սպասումներին։ Շինարարության բարձր աճը, վարկավորման շարունակական ընդլայնման հետ համատեղ, աջակցում է ներքին պահանջարկին, սակայն միաժամանակ պահանջում է անշարժ գույքի շուկայի հետագա զարգացումների և հնարավոր ռիսկերի մշտադիտարկում։
  • Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն։ Մայիսին արտահանումը նվազել է 11.5%-ով, իսկ հունվար-մայիս ամիսների կուտակային անկումը կազմել է 3.7%։ Արտահանման նվազումը հիմնականում պայմանավորված է թանկարժեք քարերի և մետաղների ապրանքախմբի արտահանման կրճատմամբ, մինչդեռ հանքահումքային արտադրանքի բարձր աճը զգալիորեն մեղմել է անկումը։ Ներմուծման կուտակային աճը դանդաղել է մինչև 2.2%։ Այս զարգացումները ցույց են տալիս, որ արտաքին առևտրի ցուցանիշները շարունակում են մեծապես կախված մնալ առանձին ապրանքախմբերից և վերաարտահանման հետ կապված գործոններից։
  • Հարկաբյուջետային հատվածում եկամուտների աճն արագացել է, մինչդեռ ծախսերի աճը զգալիորեն դանդաղել է։ Հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով, իսկ ծախսերը՝ 4.5%-ով, ինչի արդյունքում ձևավորվել է 95.8 մլրդ դրամ հավելուրդ։ Սակայն ծախսերի կառուցվածքը շարունակում է մտահոգիչ մնալ։ Այսպես՝ ընթացիկ ծախսերն աճել են 15.2%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը կրճատվել են 46.8%-ով։ Հետևաբար, բյուջեի հավելուրդը զգալի չափով պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ և ինքնին չի վկայում ծախսային քաղաքականության արդյունավետության բարելավման մասին։ Ավելին՝ կապիտալ ծախսերի իրականացման կարողությունների հարցը, որը տնտեսության զարգացման առանցքային գործոններից է, դեռևս մնում է չլուծված։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/qOd2A ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև