Skip to main content

Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է | Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան | Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից. փաստաբանական խումբ | Պայմանագրային զինծառայողի են գտել տանը՝ կախված վիճակում | Կապիտnւլյանտը այսօր ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզnւրպացրել է և առաջնորդվում է բռնшտիրական համակարգին հարիր մեթոդներով․ Տիգրան Աբրահամյան | Գյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր | Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է բռնել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը. Զելենսկի | ՔՊ-ն ընդունեց Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը | Կառավարության այս ծրագիրը նրա մասին է, որ Փաշինյանը հավակնում է 13 տարվա պաշտոնավարման. հայկական Ֆրանկլին Ռուզվելտն է, հա՞, միգուցե. Արամ Վարդևանյան | Երբ որ գործի նյութերը ստանանք, էն ժամանակ կխոսենք, բան չեմ հասկանում․ Սերժ Սարգսյանը հեռացավ Հակակոռուպցիոն կոմիտեից | Պիտի նստեն, պիտի փող չունենան, իրենք շուստրի են, ես միամի՞տ. մաֆիան վերջացավ. Փաշինյան | Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը | Հարևան երկրի ղեկավարի ցուցումով պետք է փոխվի մեր երկրի ստեղծման փաստաղթուղթը` ՀՀ Անկախության հռչակագիրը, սա անարգանք է մեր հանդեպ․ Նարեկ Կարապետյան | Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք | Կարգալույծ է հռչակվել Տ. Տիգրան քահանա Բադիրյանը

Լրահոս

Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում. նախագծի ընդունումը ենթադրում է օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու այլ շեմ, որը հնարավորություն կընձեռի ուսումը ավարտած քաղաքացիներին օգտվել նշված հիմքով տարկետման իրավունքից:

Օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, քաղաքացիները զորակոչի ենթակա են մինչև 27 տարին լրանալը: Սակայն մի շարք արտասահմանյան բուհերի կրթության կազմակերպման, համապատասխան մասնագիտության կամ կոնկրետ հետազոտական գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ շատ հաճախ քաղաքացիները չեն հասցնում սահմանված ժամկետում ավարտել ուսումնական գործընթացը: Իսկ համապատասխան մասնագիտական կրթություն ստանալուց հետո առնվազն երեք տարի կառավարության սահմանած ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար տարկետում ստանալու կարգավորումից չեն կարողանա օգտվել հիմնական շահառու հանդիսացող քաղաքացիները օրենքով սահմանված զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմի պատճառով:

Նախագծերի ընդունմամբ, օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը, որը հնարավորություն կտա տարկետման իրավունք ունեցող քաղաքացիներին անխոչընդոտ կազմակերպել իրենց ուսումնառությունը, և օգտվել «ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար» տարկետման հիմքից: Նախագծով առաջարկվում է զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմ սահմանել 32 տարեկանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ասպիրանտական կրթական ծրագրով քաղաքացիները ուսումնառությունը ավարտում են հիմնականում 27 կամ 28 տարեկանում և Հայաստանի կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի թիվ 610-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված տարկետման հիմքից օգտվելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին զորակոչի ենթակա լինի նվազագույնը ևս երեք տարի:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31