Skip to main content

Արարատ լեռան տակ ստորգետնյա միջանցքներ են հայտնաբերել. գիտնականները փնտրում են Նոյյան տապանը | Արցախցի դատախազը Հայաստանում կենսաթոշակ կստանա. Վարչական դատարանն ամբողջությամբ բավարարել է հայցը | Չեռնոգորիա — Հայաստան․ Առաջին խաղակեսում՝ 0:0 | Հակակոռուպցիոն դատարան տանող ճանապարհը՝ փոսերով, փոշու մեջ․ Hetq.am | Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում, որ գան, լցվեն այստեղ․ Նարեկ Կարապետյան | Պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմել են 16,297 արձանագրություն | Արարատ Միրզոյանն ու Մասուդ Փեզեշքիանը անդրադարձել են ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին | Ողբերգական հրդեհ Գեղարքունիքի Զիլ գյուղում․ կա մեկ զոհ | Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ | Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ | Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ | Փաշինյանն ազատել է ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանին, որը ներգրավված էր Կիրանցի և անհետ կորածների հարցերով աշխատանքներում | Հայաստանի լավագույն շախմատիստների տասնյակը | Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Լրահոս

Արուսյակ Մանավազյանը և Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել են ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում. «Ազատություն»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ առաջադրվել է խմբակցության ղեկավարի պաշտոնում: «Ազատության» տեղեկություններով այդ պաշտոնի համար առաջադրվել է նաև պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Թե ով կընտրվի այդ պաշտոնում, պարզ կդառնա վաղը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահների պաշտոններում՝ Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Ազգային ժողովի երրորդ փոխխոսնակը, ըստ օրենքի, պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ:

Խորհրդարանի երկու փոխխոսնակների պաշտոններին հավակնում էին նաև Եվրոպական ինտեգրման ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, ինչպես նաև պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում էին երեք թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև