Skip to main content

Արարատ լեռան տակ ստորգետնյա միջանցքներ են հայտնաբերել. գիտնականները փնտրում են Նոյյան տապանը | Արցախցի դատախազը Հայաստանում կենսաթոշակ կստանա. Վարչական դատարանն ամբողջությամբ բավարարել է հայցը | Չեռնոգորիա — Հայաստան․ Առաջին խաղակեսում՝ 0:0 | Հակակոռուպցիոն դատարան տանող ճանապարհը՝ փոսերով, փոշու մեջ․ Hetq.am | Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում, որ գան, լցվեն այստեղ․ Նարեկ Կարապետյան | Պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմել են 16,297 արձանագրություն | Արարատ Միրզոյանն ու Մասուդ Փեզեշքիանը անդրադարձել են ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին | Ողբերգական հրդեհ Գեղարքունիքի Զիլ գյուղում․ կա մեկ զոհ | Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ | Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ | Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ | Փաշինյանն ազատել է ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանին, որը ներգրավված էր Կիրանցի և անհետ կորածների հարցերով աշխատանքներում | Հայաստանի լավագույն շախմատիստների տասնյակը | Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Լրահոս

Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է

Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է: Այս մասին հայտնում են այգուց:

«Սիրելի՛ այցելունե, մենք շարունակաբար աշխատում ենք, որ Երևանի կենդանաբանական այգին դառնա ավելի զարգացած, խնամված և հարմարավետ միջավայր թե՛ մեր կենդանիների, թե՛ ձեզ համար:

Հենց այդ նպատակով՝ 2026 թվականի հուլիսի 1-ից փոփոխվում են մուտքի տոմսերի սակագները։ Փոփոխությունը հնարավորություն կտա ընդլայնել այգու գործունեության ծավալները, ապահովել կենդանիների համար առավել բարեկեցիկ պայմաններ և շարունակաբար բարձրացնել այցելուներին մատուցվող ծառայությունների որակ:

Նոր սակագները՝ երկուշաբթի օրը 3 — 69 տարեկան այցելուներ — 1,000 դրամ: Երեքշաբթիից կիրակի՝ 3 — 69 տարեկան այցելուներ — 2,000 դրամ:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ Երևանի կենդանաբական այգում շարունակում են գործել անվճար մուտքի արտոնությունները մի շարք սոցիալական խմբերի համար։ Բացի երկուշաբթի օրվանից՝ երեքշաբթիից կիրակի օրերին կարող եք օգտվել հետևյալ զեղչերից: Միաժամանակ 11 և ավելի անձից բաղկացած խմբերի համար գործում է ընդհանուր արժեքից 5% զեղչ:

Դպրոցի, մանկապարտեզների և զարգացման կենտրոնի սաների այցելության դեպքում համապատասխան տեղեկանքի առկայության պարագայում կիրառվում է յուրաքանչյուր անձի համար 70% զեղչ: Անվճար մուտքից կամ զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։

Շնորհակալ ենք ձեր վստահության և աջակցության համար։ Յուրաքանչյուր այցելությամբ դուք նպաստում եք Երևանի կենդանաբանական այգու զարգացմանն ու մեր կենդանիների բարեկեցությանը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև