Skip to main content

Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան | Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից. փաստաբանական խումբ | Պայմանագրային զինծառայողի են գտել տանը՝ կախված վիճակում | Կապիտnւլյանտը այսօր ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզnւրպացրել է և առաջնորդվում է բռնшտիրական համակարգին հարիր մեթոդներով․ Տիգրան Աբրահամյան | Գյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր | Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է բռնել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը. Զելենսկի | ՔՊ-ն ընդունեց Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը | Կառավարության այս ծրագիրը նրա մասին է, որ Փաշինյանը հավակնում է 13 տարվա պաշտոնավարման. հայկական Ֆրանկլին Ռուզվելտն է, հա՞, միգուցե. Արամ Վարդևանյան | Երբ որ գործի նյութերը ստանանք, էն ժամանակ կխոսենք, բան չեմ հասկանում․ Սերժ Սարգսյանը հեռացավ Հակակոռուպցիոն կոմիտեից | Պիտի նստեն, պիտի փող չունենան, իրենք շուստրի են, ես միամի՞տ. մաֆիան վերջացավ. Փաշինյան | Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը | Հարևան երկրի ղեկավարի ցուցումով պետք է փոխվի մեր երկրի ստեղծման փաստաղթուղթը` ՀՀ Անկախության հռչակագիրը, սա անարգանք է մեր հանդեպ․ Նարեկ Կարապետյան | Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք | Կարգալույծ է հռչակվել Տ. Տիգրան քահանա Բադիրյանը | Խոշոր հրդեհ՝ Ամուրի գազաքիմիական կոմբինատում. կա զոհ և 123 վիրավոր

Լրահոս

ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, խախտելով տեղեկատվություն ստանալու՝ օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետը (կայքից լրացուցիչ ժամանակ չեն խնդրել), 18 օր անց պատասխանել է սահմանային անցակետում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող կադրերի արտահոսքի օրինականության մասին NEWS.am-ի գրավոր հարցմանը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին զանգվածային լրատվության միջոցներով և համացանցում տեղեկատվություն ու տեսանյութ տարածվեց այն մասին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային անցման կետում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաթղթերը ստուգվում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից, և վերջինիս թույլ չի տրվել լքել ՀՀ տարածքը: Տարածված տեսանյութում հստակ երևում են օդանավակայանի սահմանային հսկողության անցման կետի տեսախցիկների տեսագրությունը և երկրորդ նախագահի անձնական տվյալների ստուգման գործընթացը։

Հաշվի առնելով, որ ՀՀ պետական սահմանի «Զվարթնոց» անցման կետում հսկողությունն իրականացնում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, նույն օրը NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ-ին՝ խնդրելով օրենքով սահմանված ժամկետում տրամադրել տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.

1.            Արդյո՞ք ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է ծառայողական քննություն՝ պարզելու, թե ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները (որոնք պարունակում են անձնական տվյալներ) հայտնվել լրատվամիջոցների և երրորդ անձանց տրամադրության տակ: Եթե այո, ապա ի՞նչ փուլում է այն գտնվում, կամ ի՞նչ է պարզվել:

2.            Տվյալ տեսանյութի հրապարակման և տեղեկատվության արտահոսքի համար պատասխանատու անձանց նկատմամբ արդյո՞ք կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ:

3.            Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից՝ հետագայում սահմանային անցման կետերում քաղաքացիների անձնական տվյալների և տեսահսկման համակարգերի տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ:

Մեր կողմից նախանշված հստակ հարցերին պատասխանելու փոխարեն, ԱԱԾ-ն պարզապես հղում է կատարել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածին, որտեղ սահմանված են Ազգային անվտանգության մարմինների լիազորությունները և պատվիրակված գործառույթների իրականացումը: ԱԱԾ-ից, սակայն, չեն հստակեցրել, թե հոդվածում ամրագրված 66 կետերից ո՞րն է համապատասխանում տվյալ օրը ԱԱԾ-ի կողմից իրականացված գործառույթներին:

Եթե խոսքը վերաբերում է, օրինակ, օպերատիվ-հետախուզական նպատակներով իրականացված տեսագրմանը, ապա պատասխանում  առնվազն պետք է հղում կատարվեր անձի՝ հնարավոր գտնվելու այլ վայրերում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին դատարանի որոշմանը: Փոխարենը՝ ԱԱԾ-ի կողմից վկայակոչված «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածում հստակ ամրագրված է, որ Ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում ստացված՝ անձի անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները ազգային անվտանգության մարմինները, առանց քաղաքացու համաձայնության, իրավունք չունեն հավաքել, պահել, օգտագործել կամ տարածել:

Ամենաուշագրավը, թերևս, ԱԱԾ-ի կողմից տրամադրված պաշտոնական գրության մեջ տեղ գտած հետևյալ ձևակերպումն է:

«Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրավասու է որևէ նպատակով հրապարակել իր կողմից տնօրինվող տեղեկատվությունը»,- ասված է ԱԱԾ-ի պատասխանում՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ի՞նչ նպատակով:

Այս պատասխանով ԱԱԾ-ն, ըստ էության, դե յուրե կրկնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս հունիսի 18-ին արված հակասահմանադրական և հակաօրինակ որակված այն պարզաբանումը, թե «ԱԱԾ-ն ինչ կուզի կհրապարակի»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31