Skip to main content

Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ | Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ | Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ | Փաշինյանն ազատել է ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանին, որը ներգրավված էր Կիրանցի և անհետ կորածների հարցերով աշխատանքներում | Հայաստանի լավագույն շախմատիստների տասնյակը | Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի | Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց | Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո | Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը | Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը | Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ ընտրապայքար Աբովյանում. Արթուր Հարությունյանը կառաջադրվի համայնքի ընտրություններում | Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ | Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել

Լրահոս

Մինսկը ԵԱՀԿ-ին կոչ է արել վերադառնալ եվրասիական անվտանգության ապագայի շուրջ լուրջ երկխոսությանը

Բելառուսը ԵԱՀԿ անդամ երկրներին կոչ է արել վերադառնալ եվրասիական անվտանգության ապագայի շուրջ լուրջ երկխոսությանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ռաչկովը՝ Հաագայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստում։

Նրա խոսքով՝ ոչ պատժամիջոցների քաղաքականությունը, ոչ ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումը և ոչ էլ մեկուսացման քաղաքականությունը չեն կարող ապահովել տևական խաղաղություն և կայունություն։

«Ընդհակառակը, նման մոտեցումները միայն խորացնում են առճակատումը և նվազեցնում ճգնաժամային իրավիճակների դիվանագիտական կարգավորման հնարավորությունները։ Մենք համոզված ենք, որ ժամանակն է, այդ թվում՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում, վերադառնալ համաեվրոպական և եվրասիական անվտանգության ապագայի շուրջ լուրջ քննարկմանը։ Այդ երկխոսությունը պետք է հիմնված լինի պետությունների հավասարության, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, բացառման քաղաքականությունից հրաժարվելու և բոլոր մասնակիցների օրինական շահերը հաշվի առնելու պատրաստակամության վրա», — ասել է Ռաչկովը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև