Skip to main content

Արարատ լեռան տակ ստորգետնյա միջանցքներ են հայտնաբերել. գիտնականները փնտրում են Նոյյան տապանը | Արցախցի դատախազը Հայաստանում կենսաթոշակ կստանա. Վարչական դատարանն ամբողջությամբ բավարարել է հայցը | Չեռնոգորիա — Հայաստան․ Առաջին խաղակեսում՝ 0:0 | Հակակոռուպցիոն դատարան տանող ճանապարհը՝ փոսերով, փոշու մեջ․ Hetq.am | Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում, որ գան, լցվեն այստեղ․ Նարեկ Կարապետյան | Պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմել են 16,297 արձանագրություն | Արարատ Միրզոյանն ու Մասուդ Փեզեշքիանը անդրադարձել են ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին | Ողբերգական հրդեհ Գեղարքունիքի Զիլ գյուղում․ կա մեկ զոհ | Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ | Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ | Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ | Փաշինյանն ազատել է ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանին, որը ներգրավված էր Կիրանցի և անհետ կորածների հարցերով աշխատանքներում | Հայաստանի լավագույն շախմատիստների տասնյակը | Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Լրահոս

Նրա աչքերում վախ զգացի․ Ծառուկյանը՝ Ռուֆիի հետ առաջին հայացքների մենամարտի մասին

Արման Ծառուկյանը գիտակցում է, որ Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ հաղթանակն իրեն դեռ չեմպիոնական մենամարտ չի երաշխավորում։

«Այս սպորտում ոչինչ երաշխավորված չէ։ Պետք է պատրաստ լինել և հաղթել ցանկացած մրցակցի։ Եթե ինձ ևս մեկ մենամարտ տան, կհաղթեմ։ Եթե տասը տան, կհաղթեմ բոլոր տասում։ Եվ ի վերջո, ես կդառնամ չեմպիոն»,- նշել է Ծառուկյանը MMA Fighting-ին տված հարցազրույցում։

Ծառուկյանն ակնկալում էր, որ իր հաջորդ մենամարտը տիտղոսային կլինի, սակայն այն բանից հետո, երբ Ջասթին Գեյջին սենսացիոն հաղթանակ տարավ Իլիա Թոփուրիայի նկատմամբ և նվաճեց չեմպիոնական գոտին, ամերիկացին հասկացրեց, որ մտադիր չէ այս տարի վերադառնալ օկտագոն։ Ուստի «Ախալքալաքցին» որոշեց պարապուրդի չմատնվել և ընդունեց մենամարտի նոր առաջարկը։

«Ես սպասում էի տիտղոսային մենամարտի, բայց Գեյջին չի ցանկանում մենամարտել այս տարի, ուստի ինձ հնարավորություն տվեցին հանդես գալ ինձ համար գրեթե հարազատ դարձած Լոս Անջելեսում, և ես համաձայնեցի։ Ինձ առաջարկեցին Օլիվեյրային՝ ես ասացի «այո»։ Ցավոք, նա հրաժարվեց իր ընկերոջ հետ կապված իրավիճակի պատճառով, բայց Ռուֆին նույնպես հիանալի տարբերակ է։ Ըմբիշն ընդդեմ հարվածայինի։ Կարծում եմ՝ երկրպագուներին դուր կգա այս դիմակայությունը, և ես նույնպես անհամբերությամբ եմ սպասում դրան»,- հավելել է թեթև քաշային կարգի առաջատար մարտիկը։

Չնայած մենամարտերի երկարատև դադարին՝ Ծառուկյանը ձեռքերը ծալած չէր նստում․ նա ակտիվորեն հանդես էր գալիս Real American Freestyle լիգայում և գրեփլինգի տարբեր մրցաշարերում։ Սակայն UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին նվաճելուց հետո մարտիկը մտադիր է կենտրոնանալ օկտագոնում կանոնավոր ելույթների վրա։

«Հուսով եմ՝ ես ակտիվորեն հանդես կգամ UFC-ում։ Երբ դու չեմպիոն ես, կարող ես մենամարտել հնարավորինս հաճախ։ Հենց այդ պատճառով եմ ուզում չեմպիոն դառնալ, որպեսզի անընդհատ հանդես գամ։ Ես երիտասարդ եմ և տիտղոսի քաղց ունեմ։ Բացի այդ, ես այնքան էլ խոշոր չեմ թեթև քաշային կարգի համար։ Կարող եմ հանգիստ քաշ գցել և մենամարտել տարեկան առնվազն երեք անգամ»,- եզրափակել է նա։

Մարտիկը նաև կիսվել է Ֆիլադելֆիայում բրազիլացու հետ կայացած առաջին հայացքների մենամարտի տպավորություններով։

«Առաջին դեմ առ դեմ հանդիպումը լավ անցավ։ Նրա աչքերում ես վախ եմ զգում։ Այնպես որ, UFC 331-ը մեր երեկոն է լինելու»,- վստահեցրել է Ծառուկյանը։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև