Skip to main content

Արարատ լեռան տակ ստորգետնյա միջանցքներ են հայտնաբերել. գիտնականները փնտրում են Նոյյան տապանը | Արցախցի դատախազը Հայաստանում կենսաթոշակ կստանա. Վարչական դատարանն ամբողջությամբ բավարարել է հայցը | Չեռնոգորիա — Հայաստան․ Առաջին խաղակեսում՝ 0:0 | Հակակոռուպցիոն դատարան տանող ճանապարհը՝ փոսերով, փոշու մեջ․ Hetq.am | Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում, որ գան, լցվեն այստեղ․ Նարեկ Կարապետյան | Պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմել են 16,297 արձանագրություն | Արարատ Միրզոյանն ու Մասուդ Փեզեշքիանը անդրադարձել են ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին | Ողբերգական հրդեհ Գեղարքունիքի Զիլ գյուղում․ կա մեկ զոհ | Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ | Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ | Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ | Փաշինյանն ազատել է ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանին, որը ներգրավված էր Կիրանցի և անհետ կորածների հարցերով աշխատանքներում | Հայաստանի լավագույն շախմատիստների տասնյակը | Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Լրահոս

«Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»․ Ռուսաստանը նախազգուշացում է ուղղել Թուրքիային

Ռուսաստանի արտգործնախարարությունից կոշտ են արձագանքել Ուկրաինային ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից զենքի և սպառազինության հնարավոր մատակարարման մասին լուրերին։ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ պարզաբանումներ են պահանջել Վաշինգտոնից ու Անկարայից, նաև վերը նշված կողմերին կոչ են արել չբացել «Պանդորայի արկղը»։

Այսպես՝ ըստ վերջին շրջանում ակտիվորեն տարածվող լուրերի, թուրքական բանակի տրամադրության տակ է գտնվում ԱՄՆ-ում արտադրված զենքի և զինամթերքի խոշոր խմբաքանակ, որը նախատեսված է տրամադրել Ուկրաինային։ Ըստ ԱՄՆ Կոնգրեսի կողմից վերջերս հրապարակված փաստաթղթերի՝ խոսքը հսկայական զինանոցի մասին է՝ ներառող հարձակողական միջոցներ, մասնավորապես, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր  և դրանց համար նախատեսված կասետային զինամթերք, 47 000 հատ 203 մմ տրամաչափի կլաստերային հրետանային արկեր, ATACMS հրթիռներ  և այլն։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  այս առնչությամբ հատուկ մեկնաբանությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով ռուսական կողմի դիրքորոշումը։

«Անհասկանալի է՝ ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում գործարքի կողմերն՝ ի դեմս ԱՄՆ-ի և Թուրքիայի իշխանությունների, որոնք որոշել են բացել հերթական «Պանդորայի արկղը», որպեսզի բանդերական վարչակարգի (նկատի ունի ուկրաինական իշխանություններին-խմբ․) հոգևարքն էլ ավելի ձգվի՝ ընթացքում կործանելով էլ ավելի շատ մարդկային կյանքեր։ Եվ սա՝ այն դեպքում, երբ խոսքն այնպիսի երկրների մասին է, որոնք ուկրաինական ճգնաժամը կարգավորելու գործում հավակնում են հատուկ դերակատարման՝ ազդարարելով, իբրև իրենց համար առաջնայինը խնդրի լուծման քաղաքական-դիվանագիտական ուղիներն են»,-  ԱՄՆ-ի և Թուրքիայի մասին ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է՝  այդ երկրների կողմից Ուկրաինային զենք մատակարարելը կհանգեցնի «փոխադարձ վստահության» կորստի։

«Խաղաղարար հռետորաբանություն կիրառելու փորձերին զուգահեռ՝ ուկրաինացի նացիստներին զենք մատակարարելը  անխուսափելիորեն խաթարում է փոխադարձ վստահությունը՝  հատկապես թուրք պաշտոնյաների այն բազմակի հավաստիացումների ֆոնին, թե Թուրքիան խուսափում է Կիևին  մահաբեր զենք տրամադրել։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնից և Անկարայից պարզաբանումներ է պահանջել՝ ԱՄՆ Կոնգրեսի հրապարակած տեղեկատվության կապակցությամբ։

Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև