Skip to main content

Արարատ լեռան տակ ստորգետնյա միջանցքներ են հայտնաբերել. գիտնականները փնտրում են Նոյյան տապանը | Արցախցի դատախազը Հայաստանում կենսաթոշակ կստանա. Վարչական դատարանն ամբողջությամբ բավարարել է հայցը | Չեռնոգորիա — Հայաստան․ Առաջին խաղակեսում՝ 0:0 | Հակակոռուպցիոն դատարան տանող ճանապարհը՝ փոսերով, փոշու մեջ․ Hetq.am | Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում, որ գան, լցվեն այստեղ․ Նարեկ Կարապետյան | Պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմել են 16,297 արձանագրություն | Արարատ Միրզոյանն ու Մասուդ Փեզեշքիանը անդրադարձել են ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին | Ողբերգական հրդեհ Գեղարքունիքի Զիլ գյուղում․ կա մեկ զոհ | Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ | Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ | Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ | Փաշինյանն ազատել է ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանին, որը ներգրավված էր Կիրանցի և անհետ կորածների հարցերով աշխատանքներում | Հայաստանի լավագույն շախմատիստների տասնյակը | Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Լրահոս

Հոր գտնվելու վայրն անհայտ է, որդուն տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց

Երեկվանից համացանցը ցնցել է արմավիրցի հոր և որդու մասնակցությամբ կադրերը, որտեղ վերջիններս ծայրահեղ անմխիթար պայմաններում են գտնվում, հյուծված ու սոված։ Տեսանյութում երևում է, որ 57 ամյա տղամարդը գետնին պառկած է, չի կարողանում շարժվել, նստել, անգամ խոսել, իսկ նրա տարեց հայրը խնդրում է, որ օգնեն որդուն, բժիշկ կանչեն։

«Հրապարակ»-ը գրում է․ «Նրանց մասին պատմող տեսանյութ էր հրապարակել նաև «Հանուն ձեր ապագայի» ՀԿ-ի համահիմնադիր Արկադի Կիրակոսյանը։ Մեզ հետ զրույցում Կիրակոսյանը նշեց, որ տեսանյութն իրեն է ուղարկել քաղաքացիներից մեկը, ահազանգելով տղամարդկանց՝ անմարդկային պայմաններում գտնվելու մասին։ «Ես անձամբ հաջորդ օրը գնացել եմ Արմավիր, քանի որ ահազանգը եղել է կեսգիշերին մոտ, իսկ ես Գյումրիում եմ բնակվում։ Կեսօրին արդեն տարածքային սոցիալական աշխատողները պետի գլխավորությամբ տեղում էին, շտապ օգնություն էին կանչել և նրանց տեղափոխել էին Արմավիր ԲԿ։ Այնտեղ անալիզներ վերցրեցին, գնահատեցին վիճակը, ասացին, որ ջրազրկված է ու սովամահ վիճակում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Պատասխանատու ձևով հայտարարում եմ, որ Արմավիր ԲԿ-ում մեզ ստիպում էին որ հանենք, ասում էին տարեք մասնավոր խնամքի կենտրոն։ Ասում էին ընդունարանի աշխատանքը խաթարված է, տեղում անալիզը վերցրել են ու դուրս են գրել։ Մինչև ժամը 16։00 ես էլ եմ եղել հիվանդնոցում, դեռ այնտեղ էին, բայց հետո տեղեկացա որ դուրս են գրել, չգիտեմ թե ուր են տարել»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին․ «Տեսանյութում երևացող ընտանիքի դեպքը գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության ուշադրության կենտրոնում: Մեր սոցաշխատողը կատարել է տնայց, որից հետո կանչվել է շտապօգնություն, որպեսզի իրականացվի նշված անձանց առաջին բուժօգնության ցուցաբերումը: Այս պահին նշված անձինք գտնվում են հիվանդանոցում, ինչից հետո անհապաղ կտեղափոխվեն խնամքի հաստատություն, որտեղ առաջիկա օրերին կազմակերպվելու է վերջիններիս անհրաժեշտ բուժօգնությունն ու խնամքը, ինչից հետո անդրադարձ կկատարվի նաև վերջիններիս երկարաժամկետ կեցության և սոցիալական վիճակի բարելավման հարցերին»:

Նախարարությունից չհայտնեցին սակայն, թե որ հիվանդանոցում են այս պահին գտնվում տղամարդիկ, նշելով, որ հարցը գտնվում է Առողջապահության նախարարության տիրույթում։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Առողջապահության նախարարության հետ։
Արկադի Կիրակոսյանը հայտնեց, որ այս պահին պապիկի գտնվելու վայրը անհայտ է։57-ամյա որդուն Արմավիրից տեղափոխել են Երևան, հիմա գտնվում է Երևանի 8-րդ հիվանդանոցում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև