Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աչքո՞վ է տալիս Նարեկ Կարապետյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիական պատերազմ ե՞ք ուզում, ձեր ժամանակ կասկածելի մահեր են եղել. Անի Գևորգյանը`Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջ խաղաղության պայմանագրում չկա. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանը արտահերթ ընտրության չի հասնի, կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի հրաժարվի․ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք է ու ճիշտ, աջակցում եմ ՔՊ-ին. Փաշինյանը՝ ԱԺ սկանդալի մասին | Նիկոլ Փաշինյանին և նրա ՔՊ-ական թիմին հորդորում ենք դադարեցնել քաղաքական սադրանքներ. «Ուժեղ Հայաստան» | Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտեր առանց կանոնների. ԱԺ-ի բոլոր երանգները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Աժ-ում. պատգամավորները կորցրել են ինքնատիրապետումը, բաժանել չի լինում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց Նարեկ Կարապետյանի և ՔՊ-ական պատգամավորի միջև | Փաշինյանի որոշմամբ՝ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից | Արտաշատում կասեցվել է տանձի համով ոչ ալկոհnլային գազավորված ըմպելիքի արտադրությունը | 1 ամսական աղջնակ է մահացել | «Հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն Ադրբեջանի ներսում աստիճանաբար իջնում է․ Տիգրան Աբրահամյան | Իշխանություններն անցողիկ են, հայրենիքը, ազգային արժեքները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժական․ Գառնիկ Դանիելյան

Լրահոս

Կառավարության անդամի երդման նոր տեքստից դուրս են եկել հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը, նաև ժողովրդի հանդեպ ունեցած պարտավորությունների մասին նշումը. Նարեկ Կարապետյան

Կառավարության անդամի նախորդ երդման տեքստում կար հայրենիք, ժողովուրդ և ազգ բառերը։ Արդյո՞ք այս տեքստում կա հայրենիք, ժողովուրդ և ազգ բառերը և հասկացությունները: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին:

«Պարո՛ն Կարապետյան, այստեղ կա Հայաստանի Հանրապետություն հասկացությունը, որն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը, և կան հետևյալ սկզբունքները՝ մենք պետք է գործենք այդ Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման սկզբունքներով:

Մենք պարտավոր ենք ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը, իսկ ազգի հետ կապված էլ կարծում եմ՝ ապագա սերունդների առջև պատասխանատվությունն ավելի քան պատասխանում է ձեր հարցին»,-նշել է Սրբուհի Գալյանը։

Նարեկ Կարապետյանն ասել էր, որ իր հարցը նրանում է՝ կա՞ն հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը:

«Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել: Խնդրում եմ ներկայացնել՝ արդյոք նրանում, ինչը մենք կարդում ենք, այս գաղափարները կան, այսինքն՝ գրվա՞ծ են, թե՞ ոչ:

Ես կարդացի, որ դուրս են եկել հայրենիք, ազգ, ժողովուրդ և նաև Կառավարության անդամի՝ ժողովրդի հանդեպ ունեցած պարտավորությունների մասին նշումը, իր ժողովրդի, ում պետք է ծառայի»,-հավելել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031