Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է ՏՏ ոլորտի 67 ընկերություն, որոնք 90 մլն դոլարից ավելի հարկ են վճարել

2022թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է ՏՏ ոլորտի 67 ընկերություն: Համեմատության համար նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված էր ՏՏ ոլորտի ընդամենը 39 ընկերություն:

Հազար խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված 67 ՏՏ ընկերությունները 2022թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջեի համար ապահովել են շուրջ 36.3 մլրդ դրամի եկամուտ (ավելի քան 90 մլն դոլար) կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 2.6%-ը։ Առաջին կիսամյակում ՏՏ ընկերությունները վճարել են 25.2 մլրդ դրամի հարկեր, իսկ ահա 2021-ի ողջ տարվա համար 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ընկերությունները վճարել են ընդամենը 38.7 մլրդ դրամի հարկեր:

Այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ խոշոր հարկատուների ցանկում ՏՏ ոլորտի ընկերություններից առաջին տեղում է «Սինոփսիս Արմենիան», որը վճարել է 3,3 մլրդ դրամի հարկ (խոշոր հարկատուների ցանկում 55-րդ հորիզոնականում է): Նշենք, որ կիսամյակի տվյալներով առաջատարը «Սոֆթ Կոնստրակտն» էր:

Ստորեւ ներկայացնում ենք 1000 խոշոր հարկատուների ցանկում ՏՏ ոլորտի առաջին 20 ընկերությունների զբաղեցրած դիրքը և դրանց վճարած հարկերը՝ ՀՀ դրամով:

55-րդ հորիզոնական՝ «Սինոփսիս Արմենիա» (Synopsys Armenia) – 3,348 մլրդ դրամ,

63-րդ հորիզոնական՝ «Պիկսարտ» (PicsArt) – 3,11 մլրդ դրամ,

82-րդ հորիզոնական՝ «Էպամ», – 2,483 մլրդ դրամ,

101-րդ հորիզոնական՝ «ԴատաԱրտ» (DataArt) – 1,947 մլրդ դրամ,

126-րդ հորիզոնական՝ «Սերվիս Թայթան Արեւելք» (ServiceTitan) – 1,499 մլրդ դրամ,

128-րդ հորիզոնական՝ «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» (EGS) – 1,454 մլրդ դրամ,

146-րդ հորիզոնական՝ «ՎիԷմՈւեր Իսթերն Յուրոփ» (VMWere) – 1,238 մլրդ դրամ,

162-րդ հորիզոնական՝ «Քվանտորի ամ» (Quantori) – 1,119 մլրդ դրամ,

178-րդ հորիզոնական՝ «Թիմ Վորք» (Team Work) – 1,119 մլրդ դրամ,

182-րդ հորիզոնական՝ «ՎիԷմ Արմենիա» (Veeam Softwere) – 1,119 մլրդ դրամ,

194-րդ հորիզոնական՝ «Հայկական ծրագրեր» (ArmSoft) – 976,6 մլն դրամ,

199-րդ հորիզոնական՝ «Դեվսոֆթ Էյեմ» (DevSoft) – 961,48 մլն դրամ,

250-րդ հորիզոնական՝ «Վեբբ Ֆոնտեն Հոլդինգ» (Webb Fontaine) – 746,1 մլն դրամ,

252-րդ հորիզոնական՝ «Կրիսպ» (Krisp) – 734,3 մլն դրամ,

263-րդ հորիզոնական՝ «Ադոբ Դիվելոփմենթ Արմ» (Adobe) – 710,22 մլն դրամ,

279-րդ հորիզոնական՝ «Սիմենս Ինդասթրի սոֆթվեր» (Siemens) – 645,46 մլն դրամ,

298-րդ հորիզոնական՝ «Ռենդերֆորեսթ» (Renderforest) – 616 մլն դրամ,

309-րդ հորիզոնական՝ «Սիներջի ինթերնեշնլ Սիսեմզ»-ի մասնաճյուղ (Synergy) – 594 մլն դրամ,

338-րդ հորիզոնական՝ «Ինսթիգեյթ Մոբայլ» (Instigate Mobile) – 553,86 դրամ,

340-րդ հորիզոնականում՝ «Քլինչոյս» (Clean Choice) – 550 մլն դրամ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև