Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան | Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին | Տեղեկություններ են ստացվել, որ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի. ՀՀ Հակաոկոռուպցիոն Կոմիտե | ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը. ԿԸՀ | Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք | ՄԻՊ-ը Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել գլխավոր դատախազությունից | Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրայինի բանավեճին, նա նախընտրում է լինել ժողովրդի կողքին. Իվետա Տոնոյան

Լրահոս

Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը։ Նա ԱՄՆ-ում անցկացվող միջոցառմանը մասնակցել է վիրտուալ կապի միջոցով: Այդ մասին գրում է Variety-ն։

Միջոցառման ժամանակ Զելենսկուն ներկայացրել է հոլիվուդյան օսկարակիր դերասան-ռեժիսոր Շոն Փենը, որը նախորդ նոյեմբերին Կիևում հանդիպել էր Զելենսկու հետ՝ հայտնելու իր աջակցությունը երկրին:

Այնուհետև Զելենսկին ձայնագրված ուղերձով դիմել է ներկաներին:

«Հիմա 2023 թվականն է… Առջևում դեռ մարտեր և արցունքներ կան, բայց հիմա էլ կարող եմ վստահաբար ասել, թե ով էր այս տարի լավագույնը. նրանք ազատ աշխարհի ազատ մարդիկ են: Նրանք, ովքեր համախմբվեցին ազատ ուկրաինացի ժողովրդին աջակցելու շուրջ՝ ազատության համար մեր ընդհանուր պայքարում»:

Ներկաները ծափահարել են։

«Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, սա եռերգություն չէ: Ուկրաինան կկանգնեցնի ռուսական ագրեսիան մեր հողի վրա», — եզրափակել է Զելենսկին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև