Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան | Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին | Տեղեկություններ են ստացվել, որ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի. ՀՀ Հակաոկոռուպցիոն Կոմիտե | ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը. ԿԸՀ | Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք | ՄԻՊ-ը Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել գլխավոր դատախազությունից | Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրայինի բանավեճին, նա նախընտրում է լինել ժողովրդի կողքին. Իվետա Տոնոյան

Լրահոս

ՌԴ ԱԳՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է, որ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները չանցկացնելու Երևանի որոշումը որոշակի դժվարություններ է ստեղծում կազմակերպության անդամների համար։

«Ակնհայտ է, որ այս հարցում Հայաստանը շարունակում է գործել՝ ելնելով իր զինված ուժերի առջև ծառացած առաջնահերթ խնդիրներից՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը… Ուզում եմ հիշեցնել, որ անցյալ տարի Հայաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական կոնտինգենտ չի հատկացրել Ղազախստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։  Դա, իհարկե, որոշակի դժվարություններ է ստեղծում դաշնակիցների համար՝ ստիպելով նրանց վերագծել ռազմական գերատեսչությունների կողմից արդեն համաձայնեցված ծրագրերը», — ասել է Զախարովան։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը հրաժարվել է երկրում անցկացնել ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արդեն ՀԱՊԿ-ի միացյալ շտաբին տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակում Երևանն աննպատակահարմար է համարում վարժանքների անցկացումը։

ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը հայտնել է, որ շտաբը դիտարկում է 2023 թվականին Հայաստանի տարածքից դուրս ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու տարբերակները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև