Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան | Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին | Տեղեկություններ են ստացվել, որ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի. ՀՀ Հակաոկոռուպցիոն Կոմիտե | ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը. ԿԸՀ | Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք | ՄԻՊ-ը Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել գլխավոր դատախազությունից | Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրայինի բանավեճին, նա նախընտրում է լինել ժողովրդի կողքին. Իվետա Տոնոյան

Լրահոս

Խաղաղապահները գլխով են պատասխանատու. Նորատ Տեր-Գրիգորյանցը խորհուրդ տվեց Փաշինյանին․ News.am

Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են որոշակի առաջադրանքով, նրանք բաժանարար գծի գործառույթ են կատարում Լեռնային Ղարաբաղի մնացած մասի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս մասին մարտի 6-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

«Նրանք գլխով են պատասխանատու, բայց թույլ են տվել…

Մի քանի գյուղ գրավեցին, բարձունքներ գրավեցին (նկատի ունի ադրբեջանցիներին- խմբ.), իսկ նրանք ոչինչ չարեցին ու գրեթե նպաստեցին ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի գրավմանը։ Նրանք ոչինչ չարեցին, ինչը նշանակում է, որ խնդիր դրված չէ։ Հիմնական մեղավորը Ռուսաստանի Դաշնությունն է, քանի որ այն կապալով տրված է խաղաղապահ ուժերին։ Ինչո՞ւ չեն անում։ Իսկ եթե եղել է, ինչո՞ւ այդ երրորդ կողմին պատասխանատվության չեն ենթարկել։ Բայց բոլորը լռում են»,- նշեց նա։

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի երեկվա սադրանքը Տեր-Գրիգորյանցն ահաբեկչություն անվանեց, իսկ ադրբեջանական ողջ բանակը՝ ահաբեկչական։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը «Հայպալու» կոչվող տարածքում գնդակոծել է Ստեփանակերտից ուղեւորվող ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենան, ինչի հետեւանքով Արցախի ոստիկանության երեք աշխատակիցներ զոհվել են, եւս մեկը հրազենային վիրավորում է ստացել։

«Հայտարարությունը (2020 թվականի նոյեմբերի 9-ի-խմբ.) կնքվել է երեք պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջեւ, եւ ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված են խաղաղապահ ուժեր՝ մոտ 2000 հոգանոց մոտոհրաձգային ստորաբաժանում, որը կանգնած է բաժանարար գծի երկայնքով, եւ նրանք չպետք է թույլ տան որոշ գյուղերի ու այլ օբյեկտների գրավում եւ պետք է պատասխան տան։ Այս բրիգադն այնքան էլ լավ չի աշխատում: Դա նշանակում է, որ այնտեղ ճիշտ խնդիր դրված չէ։

Երբ խաղաղապահներին գլխավորում էր Ռուստամ Մուրատովը, ես ասում էի, որ նա շատ վատ է ղեկավարում այդ բրիգադը, խնդիրներ դրված չեն, այնտեղ անկառավարելի քաոս է։ Հետո նրան հանեցին զբաղեցրած պաշտոնից, իսկ հիմա կա մեկ այլ հրամանատար (Վոլկովը-խմբ.), բայց սա նույնպես գրեթե… Ինչ-որ բնապահպաններ, իրականում ՊԱԿ-ի եւ անվտանգության աշխատակիցներ, գրավել են Լաչինի միջանցքը, ստեղծել են շրջափակում, Ռուբեն Վարդանյանի հետ այդպես վարվեցին»,- հավելեց գեներալը։

Նա գտնում է, որ այս պայմանավորվածությունն ընդհանրապես չի գործում՝ խորհուրդ տալով Փաշինյանին բողոքի նոտայով հանդես գալ եռակողմ համաձայնագրի խախտման եւ այն վայրի վերաբերյալ,որ «այս բրիգադն ամբողջ ծավալով չի կատարում երրորդ կողմի՝ Ադրբեջանի դեմ գործողություններ ձեռնարկելու իր խնդիրը»։

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը հիշեցրեց, որ Բաքուն, ինչպես միշտ, խախտում է հրադադարի ռեժիմը։

«Բացի այդ, Փաշինյանը պետք է Անվտանգության խորհրդի քարտուղարի միջոցով խոսի Լեռնային Ղարաբաղի ոստիկանների դեմ ահաբեկչություն իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելու մասին։ Պետք է ստեղծվի խումբ, որը կվերահսկի եռակողմ հայտարարության կատարումը։ Հայկական կողմը չի կարող հարձակվել, քանի որ ամեն ինչ ավերել են։ Իսկ ի՞նչ է նշանակում պարտվել պատերազմում։ Ի՞նչ եք կարծում, որ դա հենց այնպես է լինում»,- եզրափակեց Տեր-Գրիգորյանցը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև