Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան | Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին | Տեղեկություններ են ստացվել, որ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի. ՀՀ Հակաոկոռուպցիոն Կոմիտե | ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը. ԿԸՀ

Լրահոս

Տանում էի պարտքերս տայի, ընկերներիս գումարներն էին․ Վաչագան Ղազարյանը՝ իր մոտ հայտնաբերված միլիարդների մասին

Դատարանում լրագրողները հարց ուղղեցին ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին այն մասին, թե որտեղից նրան 8 մլրդ դրամ, ինչին Ղազարյանը պատասխանեց․

«Դատախազությունն է այդպես ներկայացրել, ուրեմն իրենց հարցրեք, բա եկել եք այստեղ՝ ինչի համար, մենք էլ ենք դրա համար եկել այստեղ, վիճում, այդպիսի բան չկա, իրենք շատ բան կարող են ասել»։

Լրագրողի հարցին՝ ունի՞ արդյոք ապօրինի գույք, Ղազարյանն ասաց՝ ոչ։

Դիտարկմանը, երբ բանկից ճամպրուկով լի փողերով նստում էր մեքենա, ո՞ւր էր գնում, Ղազարյանը ասաց․

«Տանում էի պարտքերը տայի, ընկերներիս գումարներն էր, հանում էի, տայի իրենց»։

Լրագրողները հարց ուղղեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նա չի շփվում Սերժ Սարգսյանի հետ, թիկնազորի նախկին պետն ասաց․ «Ես շատ լավ շփվում եմ, ով նման բան է ասել, սուտ է ասում»։

Ղազարյանը վստահություն հայտնեց, որ հաղթելու է դատարանում։

«Ես այն ժամանակ ոչ մի արտոնություն չեմ ունեցել, ինչ արել եմ, իմ հաշվին եմ արել»,- ասաց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև