Երևանի փողոցները ողողված են քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ազատության պահանջը խորհրդանշող լուսանկարներով և գրաֆիտիներով։
Գիշերային Երևանում Արմեն Աշոտյանին կարելի է «հանդիպել» գրեթե ամենուր։
Հետաքրքիր է, որ Աշոտյանի նկարները նաև ՔՊ-ի պաստառների վրա են։
Հիշեցնենք,որ Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16-ին։ Նա անցնում է Բժշկական համալսարանում չարաշահումների գործով․ մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Աշոտյանը մեղադրանքը չի ընդունում:












































































































