Skip to main content

Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Լրահոս

Նկարում Ալենն է, նրան քաշքշելով, ծեծելով տարել են, որովհետև հայ է, որովհետև իր հայրենիքում հայերեն ապրելուց չի հրաժարվում. Աննա Մկրտչյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Առաջին նկարում Ալենն է։ Նրան քաշքշելով, ծեծելով տարել են, որովհետև հայ է, որովհետև իր հայրենիքում հայերեն ապրելուց չի հրաժարվում, որովհետև արդարացի ատելություն ու վրեժ ունի սրտում իր անմահացած եղբայրների համար, որովհետև թույլ չի տվել վիրավորեն իրեն։
Դժվար չէ կռահել, թե Ալենին ինչ հոգեբանական, ֆիզիկական տանջանքների ու կտտանքների են ենթարկում՝ անելով ամեն ինչ, որ ուղղակի չդիմանա։
Ճշմարտությունը սա է։ Գրածս էլ հիմա իրականության հետ, կատարվողի դեմ անհամեմատ մեղմ, որովհետև իրականությունն անհամեմատ ավելի վատն է։
Բայց մենք ուրիշ իրականություն էլ ունենք։ Ճիշտ է նույն օրը չեն եղել այս իրադարձությունները (մոտ մեկ ամիս տարբերությամբ), բայց նույն շղթան են։ Երկրորդ նկարի այս «ջերմ հանդիպման» ժամանակ էլ առևանգված հայեր ու բաքվի դժոխքում տանջամահ արվող մի քանի հարյուր հայ կար։ Այս «ջերմ հանդիպման» ժամանակ էլ հայտնի էր, որ նիկոլը խաբել ու սպանել է մի քանի տասնյակ հազար հայ։
Այս «ջերմ հանդիպման» ժամանակ էլ Հայաստանի սուվերեն տարածքն արդեն բաժանվել էր անկլավների ու հայտնվել էր հայասպան թուրքին տալու պատրաստակամությունը։
Մի կողմում Ալեններն են 20 ամյա պայքարող ոգով, բայց անպաշտպան մնացածները, մյուս կողմում «կորչի՛ հայրենիքը ու կեցցե՜ն պայմանավորվածությունները» կարգախոսի ներքո դավաճան նիկոլի դիմաց ծալվածները։
Հ.Գ. Ամեն ինչ շատ պարզ պետք է լինի։
-դավաճան նիկոլի հետ չեն պայմանավորվում։
-դավաճան նիկոլին չեն բարևում։
-դավաճան նիկոլին չեն ընդունում։
-դավաճան նիկոլի առաջ չեն խոնարհվում։
-դավաճան նիկոլի ձեռքը չեն սեղմում։
May be an image of 1 person and text
May be an image of 10 people and text
Facebook
Twitter

Կարդացեք նաև