Այսօրվա իշխանությունների համար քաղաքը շենք ու փողոց է, մեծ շինհրապարակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապերլու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե թանդիլյանը:
«Նախընտարական մոլուցքի մեջ ասֆալտապատում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող այգու ճեմուղիները` բարբարոսաբար ջարդուփշուր անելով քաղաքային ճեմուղու ամուր սալիկները, ճեմուղին վերածելով մեքենաների ճանապարհի։
Ամենակարևորը` ճեմուղին հետիոտնի համար նախատեսված ճանապարհ է, որն, ի սկզբանե սարքված է այն նպատակով, որ մարդիկ բարձունքով քայլելով հասնեն հուշահամալիր:
Արժանապատվությունը ուրացող իշխանությունը դետալ առ դետալ փորձում է քանդել մեր պատմությունը:
Հուշահամալիրի ճեմուղին նրանց համար ընդամենը ճանապարհ է, ասֆալտապատումն էլ` ենթադրյալ քվե:
Մենք թույլ չենք տալու վերացնել պատմությունն ու քաղաքային արժեքները` հանուն էժան փիառի:
Առավոտից մեր թիմակիցներն այնտեղ են՝ կանխելու վանդալիզմը», — գրել է նա՝ գրառմանը կից հրապարակելով մի քանի լուսանկար:



















































