Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան | Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին | Տեղեկություններ են ստացվել, որ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի. ՀՀ Հակաոկոռուպցիոն Կոմիտե | ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը. ԿԸՀ

Լրահոս

Հայ-ամերիկյան զորավարժությունները կապված չեն որևէ այլ իրադարձության հետ․ ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ-ն պարբերաբար վարժանքներ է անցկացնում իր գործընկերների հետ, և Հայաստանը, լինելով ԱՄՆ-ի երկարամյա գործընկերը, մասնակցում է ԱՄՆ-ի զինված ուժերի հետ սովորական զորավարժությունների, որոնք այլ իրադարձություններով պայմանավորված չեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել հարցին՝ արդյոք հայ-ամերիկյան զորավարժությունները նպատակ ունեն ինչ-որ կերպ կանխել Ադրբեջանի հնարավոր հարձակումը։

«Մենք կանոնավոր կերպով վարժանքներ ենք անցկացնում և գործում ենք մեր գործընկերների հետ միասին՝ պատրաստականությունը պահպանելու համար, և շարունակաբար կատարելագործում ենք մեր զինված ուժերի փոխգործունակությունը: Հայաստանը Միացյալ Նահանգների երկարամյա գործընկերն է և 2003 թվականից ի վեր կայուն հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ՝ որպես Պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի մի մաս: Այնպես որ, ո՛չ, սա սովորական վարժանք է, որը ոչ մի կերպ կապված չէ որևէ այլ իրադարձության հետ», — ասել է Պետքարտուղարության խոսնակը:

Միլլերին նաև խնդրել են անդրադառնալ հայ-ամերիկյան զորավարժությունների առնչությամբ Ռուսաստանի հնչեցրած մտահոգություններին։

«Կարծում եմ՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը վերջին տարիներին ներխուժել է իր երկու հարևան երկրներ, այն պետք է զերծ մնա տարածաշրջանի երկրներին իրենց անվտանգությունը կազմակերպելու վերաբերյալ դասախոսություններ տալուց», — եզրափակել է Միլլերը։

Հայաստանում սեպտեմբերի 11-ին մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությունը։ Ռուսական կողմը հայ-ամերիկյան զորավարժությունների առնչությամբ դժգոհություն էր հայտնել ու նշել, որ կվերլուծեն ԱՄՆ-ի հետ զորավարժություն անցկացնելու Հայաստանի որոշումը։ Զորավարժությունների հետ կապված ՌԴ ԱԳՆ էր հրավիրվել նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, որի ժամանակ ռուսական կողմը բողոքի նոտա էր հղել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև